8:22 PM Ինչպես պատրաստել յոգուրտ տնային պայմաններում | |
Խանութներում կարելի է տեսնել բազմատեսակ հավելումներով յոգուրտների հսկայական քանակություն: Դրանք այնքան շատ են, որ երբեմն դժվար է լինում ընտրելը: Սակայն ցանկալի է նախապատվությունը տալ բնական յոգուրտին, իսկ ավելի լավ է պատրաստել այն տնային պայմաններում: Տնական յոգուրտ Բաղադրիչներ Կաթ – 1 լ Միկրոբային մերան – 1 փաթեթ Շաքարավազ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը. Եռացնել կաթը և սառեցնել մինչև 35-40 աստիճան: Ավելացնել կաթի մեջ մերանը և մի փոքր շաքարավազ: Լավ խառնել: Յոգուրտ պատրաստելու համար կարելի է օգտագործել հատուկ յոգուրտի աման, կաթսա, կամ ցանկացած այլ կափարիչով տարա: Կարելի է նաև թերմոս: Թերմոսի մեջ լցնել ստացված խառնուրդը, պինդ փակել կափարիչով և փաթաթել հաստ կտորով: 7-12 ժամ հետո տնական յոգուրտը պատրաստ է: Կարելի է նաև մերանով կաթը լցնել կավե ամանների մեջ, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, դնել տաք տեղ և 8-9 ժամ հետո օգտագործել: Ցանկության դեպքում տնական յոգուրտի մեջ կարելի է ավելացնել հատապտուղ կամ միրգ: | |
|
Всего комментариев: 0 | |