1:12 PM Քաղցկեղի առաջացման մասին հուշող 8 անսպասելի ախտանշան | |
Քաղցկեղը այն հիվանդությունն է, որը միշտ անակնկալի է բերում: Այս մասին գրում է fithacker.ru-ն և ներկայացնում այն նախանշաններն ու աշխտանշանները, որոնք կարող են հուշել քաղցկեղի առաջացման մասին:
1. Մեջքի ցավ
Մեջքի «նորմալ» ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ արտասովոր ֆիզիկական վարժանքից, սակայն երբ այդ ցավը հայտնվում է հանկարծակիորեն և երկար ժամանակ չի անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Ցավի ամենավտանգավոր տեսակը կարող է մատնանշել ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրները կամ քաղցկեղի առկայությունը, իսկ մեջքի վերին հատվածում ցավը խոսում է թոքերի քաղցկեղի մասին: Մեջքի ներքևի հատվածի ցավը մատնանշում է շագանակագեղձի ուռուցքը տղամարդկանց մոտ:
2. Հազ և հևոց
Հազի և հևոցի պատճառն առանջնահերթ կապում են սրտի խնդիրների հետ, հատկապես՝ եթե մարդը ծխում է, բայց երկարատև ու անբուժելի հազի պատճառը կարող է թոքերի քաղցկեղը լինել:
Եղունգի գույնի և ձևի փոփոխությունը կարող է մատնանշել մի քանի հիվանդությունների ի հայտ գալը: Եթե եղունգները գունատվել են, դարձել են գրեթե սպիտակ, ապա հեռու չեն լյարդի հետ կապված խնդիրները: Տարօրինակ սև գծերը եղունգների տակ խոսում են մաշկի քաղցկեղի մասին: Եթե մատների ծայրերն ավելի հաստ են դարձել և եղունգները ձևափոխվել են, ապա հնարավոր է՝ քաղցկեղ է առաջանում թոքերում:
4. Մարմնի ջերմաստիճանը
Առողջ օրգանիզմի ջերմաստիճանը պետք է լինի 36.6 աստիճան: Եթե այն 37 աստիճանից անցել է և ամենակարևորը` չի իջնում շաբաթներ շարունակ, անրաժեշտ է արյան քննություն անցնել: Վտանգ կա, որ չարորակ բջիջներ են առաջանում ավշային համակարգում:
5. Քաշի նվազում
Քաշի բնականոն կորուստ կարող է լինել միայն երկու պարագայում` ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության և դիետաների արդյունքում կամ երկարատև էմոցիոնալ ու հոգեկան լարվածության հետևանքով: Իսկ եթե քաշը նվազում է՝ ոչինչ չանելով, դա նշանակում է, որ չարորակ բջիջներ են առաջացել օրգանիզմում, ամենայն հավանականությամբ՝ զարգանում է թոքերի կամ վահանաձև գեղձի քաղցկեղ: 6. Հանկարծակի հոգնածություն
Աշխատունակության անկումը, մշտական հոգնածությունը և երկարատև վատ տրամադրությունը ևս ազդանշաններ են, որոնք կարող են հուշել օրգանիզմում տեղի ունեցող բացասական փոփոխությունների, մասնավորապես` ստամոքսի կամ հաստ աղիքի քաղցկեղի մասին:
7. Պետք է հետևել մաշկին
Ծննդանշանները, խալերը, գորտնուկները և պեպենները չպետք է հանկարծակիորեն փոխեն գույնն ու ձևը: Դա տեղի է ունենում մելանոմայի ժամանակ: Մաշկի քաղցկեղի մասին հուշում է նաև մաշկի մի հատվածի գույնի փոփոխությունը:
8. Լնդերի արյունահոսությունը
Եթե լնդերում կապտուկներ են առաջանում, սովորական բժշկի այցը քիչ է, պետք է արյան քննություն անցնել: Դա խոսում է լեյկեմիայի և արյան քաղցկեղի ախտանշանների մասին: | |
|
Всего комментариев: 0 | |