1:38 PM Սմբուկից պատրաստված շատ համեղ կոտլետներ | |
1. Սմբուկ – 1.5 կգ 2. Չորահաց – 80 գ 3. Ձու – 1 հատ 4. Պարմեզան պանիր – 50 գ 5. Մաղադանոս – 10 ճյուղ 6. Սխտոր – 2 ատամիկ 7. Աղ – 1.5 թ/գ 8. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ Պատրաստման եղանակը 1. Սմբուկը լվանալ, շարել տապակի մեջ և 30 րոպեով դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը (սմբուկները պետք է փափկեն): 2. Թողնել, որ սմբուկները սառչեն, մաքրել, շարել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հյութը հոսի: 3. Մաղադանոսը մանրացնել, լցնել թասի մեջ: Սմբուկը մանրացնել, ավելացնել մաղադանոսի վրա: 4. Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սխտոր, ձու, քերած պարմեզան, խառնել: Ավելացնել չորահացը, նորից խառնել: 5. Ձևավորել կոտլետներ, թաթախել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել լավ տաքացրած բուսայուղի մեջ: 6. Պատրաստի կոտլետները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի, և մատուցել: | |
|
Всего комментариев: 0 | |