Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Июль » 18 » 10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին
loading...
2:49 PM
10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին

10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասինԽոլեստերինը լիպիդների մի տեսակ է, որը կա մարդու օրգանիզմի բոլոր բջիջներում և անհրաժեշտ է բոլոր համակարգերի անխափան աշխատանքի ապահովման համար: Խոլեստերինի արտադրության համար հիմնականում պատասխանատու է լյարդը, սակայն մարդն այն ստանում է նաև սննդամթերքից:   Այս նյութը նաև հարկավոր է լեղաթթուների արտադրության համար, որոնք օգնում են մարսել ճարպերը: Այն նույնիսկ մասնակցում է որոշ հորմոնների արտադրման գործընթացին և շատ կարևոր նշանակություն ունի սրտանոթային համակարգի առողջության համար:   Չնայած, որ խոլեստերինն օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ նյութ է, դրա ավելորդ կուտակումը կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ և վտանգել մարդու առողջությունն ու կյանքը: Ընդ որում՝ շատերն անգամ գլխի չեն ընկնում, որ խոլեստերինի մակարդակն իրենց օրգանիզմում նորմայից բարձր է լինում, քանի որ դրա մասին վկայող ոչ մի ակնհայտ ախտանշան չի լինում:   Սակայն օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ խնդիրների առաջացման, ինչպիսին են աթերոսկլերոզը, արյան գերճնշումը կամ երիկամային անբավարարությունը: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել և կարողանալ տարբերել այս խնդրի մասին վկայող ախտանշանները, քանի որ օրգանիզմը միշտ ազդանշաններ է տալիս և դրանց կարելի է  ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու հեշտությամբ ազատվել դրանից:   Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին.  

1.      Այտուցվածություն և վերջույթների թմրածություն   Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի վաղ ախտանշաններից են վերջույթների այտուցվածությունն ու թմրածությունը: Նման ռեակցիան պայմանավորված է լինում կուտակված լիպիդների պատճառով արյան շրջանառության խանգարմամբ, ինչի հետևանքով էլ մկանները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածինն ու սննդարար նյութերը:  

2.      Հալիտոզ   Բերանի խոռոչի տհաճ հոտը (հալիտոզ) ևս շատ տարածված ախտանշան է, որը վկայում է խոլեստերինի մակարդակի բարձրացման մասին: Այս նյութն արտադրվում է լյարդի կողմից, ուստի դրա կուտակումը հանգեցնում է մարսողական համակարգի աշխատանքի խանգարման, ինչի հետևանքով էլ առաջանում է բերանի խոռոչի չորություն և հալիտոզ:

  3.      Ստամոքսի խանգարում և ծանրության զգացողություն   Օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման դեպքում հաճախ խանգարվում է նաև ստամոքսի աշխատանքը և առաջանում է ծանրության զգացողություն: Բանն այն է, որ արյան մեջ ու լյարդում լիպիդների ավելցուկը բացասաբար է ազդում նյութափոխանակության ու մարսողական գործընթացների վրա՝ հատկապես ճարպերով հարուստ սննդամթերք օգտագործելու դեպքում:  

4.      Գլխապտույտներ ու գլխացավեր   Խոլեստերինը կուտակվում է զարկերակներում, ինչի հետևանքով վատանում է արյան շրջանառությունը և մարմնի բջիջները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին: Այս ամենի հետևանքով հիվանդը հաճախ տառապում է գլխապտույտներից ու ուժգին գլխացավերից և կորցնում է հավասարակշռությունը:

  5.      Խնդիրներ՝ կապված տեսողության հետ   Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով կարող են առաջանալ նաև տեսողական խնդիրներ և ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այդ խնդիրներն անդառնալի կլինեն: Հաճախ հիվանդները գանգատվում են աղոտ տեսողությունից, նրանց անհանգստացնում է գրգռվածությունն ու աչքերի և կոպերի հատվածում դեղնավուն ուռուցիկ գոյացությունները (խոլեստերինային գնդիկներ):  

6.      Փորկապություն   Զարկերակներում լիպիդների կուտակման հետևանքով խանգարվում են մարսողական գործառույթները, վատանում է աղիների աշխատանքը և կարող է առաջանալ փորկապություն: Փորկապությունն, իհարկե, կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ խնդիրներով, սակայն այս ախտանշանն ամեն դեպքում պետք չէ անուշադրության մատնել:  

7.      Ցավ կրծքավանդակի հատվածում   Կրծքավանդակի ցավը գրեթե միշտ հուշում է հնարավորինս շուտ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին: Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել նաև այլ խնդիրներով, սակայն շատ հաճախ նման տհաճ զգացողությունների պատճառ է դառնում խոլեստերինի բարձր մակարդակը: Բանն այն է, որ զարկերակներում ճարպերի կուտակումը վատացնում է սրտամկանի աշխատանքը և այն դժվարությամբ իրականացնում արյան շրջանառությունը: Այս ամենի հետևանքով էլ առաջանում է արյան գերճնշում:  

8.      Հոգնածությու ու թուլություն   Հոգնածության ու թուլության զգացումը, ինչպես նաև քնկոտությունը վկայում են օրգանիզմում սննդարար նյութերի դեֆիցիտի, չափազանց շատ ֆիզիկական ակտիվության, որևէ հիվանդության առկայության մասին: Բացի այդ, սա կարող է վկայել նաև օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին, քանի որ այս նյութն ազդում է արյան շրջանառության և բջիջները թթվածնով հագեցնելու գործընթացի վրա՝ առաջացնելով հոգնածության զգացում ու թուլություն:  

9.      Մաշկային հիվանդություններ   Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին են վկայում նաև ցանն ու մաշկային այլ հիվանդությունները: Այս դեպքում հիվանդը կարող է նկատել կարմրություն, մաշկային հյուսվածքների բորբոքումներ կամ այլ տհաճ զգացողություններ (քոր, այրոց և այլն), որոնցից ազատվելը բավական բարդ է լինում:  

10.  Սննդի հանդեպ անհանդուրժողականություն   Սննդամթերքի որևէ տեսակի հանդեպ անհանդուրժողականության ի հայտ գալը նույնպես խոսում է խոլեստերինի մակարդակի հետ կապված խնդիրների մասին: Սա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ լյարդում ու զարկերակներում ճարպերի կուտակումներն են: Սննդի հանդեպ անհանդուրժողականությունն առավել հաճախ արտահայտվում է մսի կամ այլ ճարպոտ մթերքի նկատմամբ զզվանքով: Նման ախտանշանի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետի օգնությանն ու հանձնել անհրաժեշտ անալիզները:   Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակն առաջին հայացքից կարող է լուրջ խնդիր չթվալ, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ շատ վտանգավոր խնդիր և վտանգել հիվանդի ոչ միայն առողջությունը, այլև նույնիսկ կյանքը:

   Նյութի աղբյուրը՝ med2.ru 

Просмотров: 2737 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar