8:17 PM Արցախի գաթա. լավագույն բաղադրատոմսը | |
Բաղադրիչներ Թթխմոր 1. Չոր խմորիչ – 5 գ Խմոր 1. Հալեցրած կարագ – 100 գ Միջուկ 1. Հալեցրած կարագ – 200 գ Պատելու համար 1. Կարագ – 50 գ Պատրաստման եղանակը 1. Թթխմոր: Գոլ ջրի մեջ խառնել խմորիչը, լցնել մաղած ալյուրը և թթխմոր հունցել: Դնել այն տաք տեղում մոտ 30 րոպե: 2. Խմոր: Հալեցնել կարագը, թողնել մի փոքր սառչի: Ձուն շաքարավազի հետ մի փոքր հարել, ավելացնել կարագի մեջ, ավելացնել աղը և լավ խառնել: Թթխմորի մեջ ավելացնել ձուն՝ խառնած շաքարավազի և կարագի հետ և խառնելով՝ աստիճանաբար լցնել ալյուրը: Խմորը պետք է ստացվի միջին պնդության, բայց ոչ շատ պինդ: Խմորը դնել տաք տեղում, որպեսզի այն մեծանա մոտ 2 անգամ: 3. Միջուկ: Կարագը, շաքարի փոշին և ալյուրը վերածել փշուրի: Միջուկը բաժանել 6 հավասար մասերի: 4. Գաթաների ձևավորում: Խմորը բաժանել 6 հավասար մասերի: Գրտնակել 0.5 սմ հաստության շրջանների, վրան հալած կարագ քսել: Կենտրոնում դնել միջուկը: 5. Բարձրացնելով գաթայի եզրերը՝ միացնել իրար և ամրացնել: 6. Շուռ տալ կարով ներքև և գրտնակել 1.5 սմ հաստության շրջանի: Դնել տապակին: Պատառաքաղով վրան զարդեր և անցքեր անել, ձվի դեղնուց քսել: 7. 30 րոպե թխել 180 աստիճան ջեռոցում: | |
|
Всего комментариев: 0 | |