8:38 PM 5 մաս մարմնի վրա, որտեղ ԵՐԲԵՔ չի կարելի ոչինչ քաշել, ճզմել և ծակել | |
![]() Ներկայացնում ենք մարմնի մասեր, որոնք ավելի լավ է՝ հանգիստ թողնել: 1. Սպիտակ մազեր Երբ մազը պոկում եք, վնասում եք մազի ֆոլիկուլը, և դրա տեղում կարող է մազ չաճել: 2. Ծղունգ Մաշկի փոքր մասը կարող է մեծ տհաճություններ պատճառել: Մի կրծեք և մի կտրեք ծղունգները, կարող է վարակ անցնել: Ավելորդ մաշկը զգուշությամբ կտրեք մաքուր և ախտահանված գործիքով: 3. Սև կետեր Ինքնուրույն դրանցից ազատվել փորձելու դեպքում կարող եք վնասել դեմքի զգայուն մաշկը, դրա վրա սպիներ թողնել, կամ կարող է վարակ անցնել: Կոսմետոլոգի դիմեք: 4. Ուռուցվորություն Մեծամասամբ այս խնդիրն ինքնուրույն վերանում է: Բայց եթե դա անհարմար մասում է և քայլելիս անհարմարություն է պատճառում, կարող է պետք լինել ծակել այն: Բայց պետք է ճիշտ անել: Ոտքերը լվացեք, ախտահանեք ուռուցվորությունը և հետո միայն զգուշությամբ ծակեք մաշկը: 5. Մոծակի խայթոց Պետք չէ քորել: Նույնիսկ փոքր քերծվածքները կարող են վարակի պատճառ դառնալ: Լավ կլինի միջատների խայթոցների դեմ լոսյոն քսել կամ սառույց դնել: | |
|
Всего комментариев: 0 | |