Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Август » 22 » Ընդամենը երկու բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել կոշտուկներից
loading...
2:38 PM
Ընդամենը երկու բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել կոշտուկներից

Ընդամենը երկու բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել կոշտուկներիցՍոխը մեծ քանակով հակօքսիդանտներ, ջուր, հակաբորբոքային նյութեր է պարունակում։ Արտաքին օգտագործման դեպքում այն փափկեցնում է մաշկը։ Սոխն օգնում է ճնշել միկրոօրգանիզմների ակտիվությունը, որոնք վարակի առաջացման պատճառ են դառնում։ Սոխը նաև վիտամին C, կալիում և մագնեզիում է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա։ Սպիտակ քացախը հակաբակտերիալ հատկություն ունի, ինչի արդյունքում հաջողությամբ օգտագործվում է՝ որպես մաքրող միջոց։ Դրանում պարունակվող օրգանական թթուները ոչնչացնում են պաթոգեն միկրոօրգանիզմներին։ Քացախն օգտագործվում է նաև մաշկային մի շարք խնդիրների առկայության դեպքում. այն օգնում է կարգավորել մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։ Ինչպես պատրաստել. բաղադրիչներ 1 սոխ կես բաժակ սպիտակ քացախ։ Պատրաստման եղանակը Լավ լվացեք սոխը, մանր կտրատեք։ Լցրեք շշի մեջ, ավելացրեք քացախ և փակեք։ Դրեք մութ և սառը վայրում, թողեք ամբողջ գիշեր։ Օգտագործման եղանակը Բամբակը թրջեք ստացած միջոցով և քսեք կոշտուկներին։ Թողեք ոտքին 4-6 ժամ։ Խորհուրդ է տրվում ստացված միջոցը ոտքին թողնել ամբողջ գիշեր։ Կրկնեք այնքան, մինչև կոշտուկներն անհետանան։ Մի մոռացեք ամեն օր ոտքերին խոնավեցնող կրեմ քսել։ 

Просмотров: 358 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar