Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Август » 22 » 7 փաստ, որ պետք է իմանան բոլորը, ովքեր չեն կարող ապրել առանց սուրճի
loading...
2:41 PM
7 փաստ, որ պետք է իմանան բոլորը, ովքեր չեն կարող ապրել առանց սուրճի


7 փաստ, որ պետք է իմանան բոլորը, ովքեր չեն կարող ապրել առանց սուրճի

1. Բարձրացնում է ուղեղի ակտիվությունը։ Գաղտնիք չէ, որ սուրճն օգնում է բարձրացնել ուշադրության մակարդակը, լավացնում է կենտրոնանալու կարողությունը, արագացնում մարդու ռեակցիան։ Սակայն այս ամենը տեղի կունենա այն դեպքում, երբ սուրճը շաքարով խմեք. հենց սուրճի ու գլյուկոզայի համադրությունն է ակտիվացնում ուղեղի համապատասխան հատվածները։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի սուրճն օգտագործել քաղցած վիճակում. այս դեպքում կստանաք հակառակ արդյունքը։

2. Բարձրացնում է ճնշումը։ Մեկ բաժակ սուրճը կօգնի հաղթահարել հիպոտոնիայի նոպան՝ արյան ճնշման նվազումը։ Հարկավոր չէ սուրճ օգտագործել, եթե դրա արդյունքում նկատվում է սրտի զարկերի արագացում։

3. Ամրացնում է իմունիտետը։ Սուրճը փոխում է իմունային համակարգի աշխատանքը՝ այն առավել ակտիվ և առողջ դարձնելով, ինչպես նաև լավացնելով սրտի, լյարդի, աղեստամոքսային տրակտի վիճակը։ Միայն թե փորձեք թարմ աղացած սուրճ օգտագործել։ Լուծվող սուրճն ավելի քիչ օգտակար նյութեր է պարունակում, իսկ քիմիական հավելումները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի վրա։

4. Ազատում է գլխացավից։ Բնական սուրճը կոֆեին է պարունակում և կարող է օգնել հաղթահարել գլխացավը։ Իհարկե, այն չի կարող ամբողջությամբ փոխարինել ցավը հանգստացնող միջոցներին։ Ցավազրկող դեղամիջոցներն արդյունավետ են, քանի որ դրանց հաճախ նաև կոֆեին են ավելացնում, որը դեղամիջոցի ազդեցությունը մեծացնում է 40 տոկոսով։

5. Հակադեպրեսանտ։ Սթրեսից ազատվելը հնարավոր է դառնում դոֆամինի ու սերոտոնինի օգնությամբ։ Մեկ բաժակ սուրճը կօգնի ձեզ սթրեսային վիճակում, քանի որ կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող ամենահայտնի միջոցներից մեկն է. հենց կենտրոնական նյարդային համակարգի խթանում է օգնում խուսափել դեպրեսիայից։

6. Լավացնում է հիշողությունը։ Խթանիչների ու նեյրոմեդիատորների շնորհիվ սուրճը լավացնում է աշխատունակությունը, հիշողությունը։ Իհարկե, ասվածը վերաբերում է միայն կարճաժամկետ հիշողությանը։

7. Օգնում է նվազեցնել քաշը։ Սուրճն իսկապես կարող է օգնել նվազեցնել քաշը և պահպանել այն։ Օրգանիզմում լեպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է քաշի ավելացման՝ ճարպերի կուտակման արդյունքում, իսկ կոֆեինը բարձրացնում է այդ հորմոնի մակարդակը։ 

Просмотров: 321 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar