2:51 PM 9 հնարք, որոնք կօգնեն մազերը շատ հաճախ չլվանալ | |
Երբ մազերը շուտ են կեղտոտվում, մենք անհարմարություն ենք զգում և այդ պատճառով փորձում ենք դրանք ավելի հաճախ լվանալ: Սակայն սովորաբար դա բերում է հակառակ արդյունքի՝ ճարպագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել և արդեն հաջորդ օրը մազերը կարող են կեղտոտ լինել: Ահա մի քանի խորհուրդ, որոնք թույլ կտան ոչ հաճախ լվանալ մազերը: Մազերը լվացեք եռացրած կամ ֆիլտրված ջրով Հոսող ջուրը կարող է կոշտ լինել, ինչը վատ է անդրադառնում արտաքինի վրա: Որպեսզի դրանք արդեն հաջորդ օրը չկեղտոտվեն, ողողեք մազերը եռացած կամ ֆիլտրված ջրով: Ջրի ջերմաստիճանը, որով պետք է լվանաք գլուխը պետք է լինի 38 °С մոտ: Թեթևացրեք խնամքը Բոլոր խնամքի միջոցները, որոնք պետք է սնուցեն չոր և կոտրատվող մազերը կարող են ծանրացնել և կեղտոտել, եթե դրանք սխալ օգտագործեք: Դրանից խուսափելու համար, պետք է իմանալ չափը՝ խնամքի յուղերը օգտագործել շաբաթը երկու անգամ, սփրեյերը և շիճուկները հարդարման համար օգտագործել անհրաժեշտության դեպքում և ոչ մեծ քանակով: Քիչ սանրվեք և սանր օգտագործեք Երբ մենք շատ հաճախ ենք սանրվում կամ մշտապես ձեռք ենք տալիս մազերին, ճարպագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել: Դա բերում է նրան, որ մազերն ավելի շուտ են կեղտոտվում: Այդ պատճառով փորձեք ավելի քիչ սանրվել և մերսման խոզանակի փոխարեն օգտագործեք սանր ու հաճախ ձեռք մի տվեք գլխի մաշկին: Չափավորեք հարդարման միջոցները Հարդարման բոլոր միջոցները՝ մուսերը, լաքերը, գելերը, արագացնում են մազերի կեղտոտման գործընթացը: Եթե դուք որոշել եք պոչ կապել, մի օգտագործեք այդ միջոցները: Մի փորձեք մազերը շատ կոկիկ սանրել և վրան լաք ցանել: Այդ դեպքում հաջորդ օրը ձեր մազերը թարմ տեսք կունենան: Օգտագործեք առանց SLS-ի շամպուններ Ապացուցված է, որ SLS պարունակությամբ շամպուններն անվտանգ են մարդու համար: Սակայն եթե դուք զգում եք, որ նրանք շատ են չորացնում մաշկը և մազերը շուտ են կեղտոտվում, օգտագործեք շամպուններ առանց SLS-ի: Դրանք ավելի քիչ են փրփրում, սակայն հանում են կեղտոտությունը, դիմակները և յուղերը ոչ պակաս լավ: Ուղղակի դրանք պետք է ճիշտ օգտագործել: Իջեցրեք ջերմաստիճանը Ֆենը, արդուկը նույնպես կարող են դառնալ մշտապես կեղտոտ մազերի պատճառ: Բարձր ջերմաստիճանը ստիպում են ճարպագեղձերին ավելի ակտիվ աշխատել՝ գլխի մաշկը պաշտպանելու համար: Մազերը ուղղացնելու և հարդարելու կատարյալ ջերմաստիճանը 150-180°С է: Մազերի պիլինգ արեք Դա կօգնի ազատվել մահացած հյուսվածքների շերտից և հանել կայուն կեղտոտությունը: Պիլինգը նաև ամրացնում է մազային ֆոլլիկուլները, ինչը դրական է ազդում մազերի աճի վրա: Կարելի է նաև տնական սկրաբներ անել՝ ընտրելով ճիշտ բաղադրիչներ: Հաճախ փոխեք բարձի երեսը Բարձի երեսներn արագ կլանում են յուղերը, որոնք դուք քսում եք մազերին և դեմքին: Արդյունքում դրանք դառնում են հիանալի վայր վնասակար բակտերիաների զարգացման համար: Դա բերում է նրան, որ մազերը չափազանց շուտ կորցնում են թարմությունը: Բարձի երեսները հարկավոր է փոխել շաբաթը մեկ անգամ: Պաշտպանեք մազերը ցրտից և շոգից Չարժե անտեսել գլխարկը ամառը և ձմռանը: Ցրտին կամ ուժեղ արևից գլխի մաշկը սկսում է պաշտպանվել և արտադրում է սեբում: Արդյունքում արմատների մոտ մազերը շատ յուղոտ կլինեն, իսկ ծայրերը չոր և կոտրատվող: Այդ պատճառով հոգ տարեք գլխի մաշկի մասին տարվա բոլոր եղանակներին: Աղբյուր` LADYNEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |