Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Август » 23 » 3 փորձված տնային միջոց, որոնք կօգնեն ազատվել ուգրիներից․ աչքերիդ չես հավատա
loading...
1:12 PM
3 փորձված տնային միջոց, որոնք կօգնեն ազատվել ուգրիներից․ աչքերիդ չես հավատա

 

3 տնային միջոց, որոնցից ցանկացածին պարբերաբար հետևելու դեպքում կարող եք ստանալ մաքուր հարթ մաշկ:

 

Ձվի սպիտակուց
Օգտագործելով 1 ձվի սպիտակուցի, ½ թ/գ կիտրոնի հյութի և 1 թ/գ մեղրի խառնուրդը՝ ծակոտիները խորապես կմաքրեք: Միջոցը թողեք 15 րոպե և լվացեք նախ տաք, ապա սառը ջրով:

Մեղր և դարչին
Մեղրը կկպչի ուգրիներին և կմաքրի ծակոտիները: Այն ունի նաև հակաբակտերիալ հատկություններ, որոնք կարող են ակնե առաջացնող բակտերիաների դեմ պայքարել: Իսկ դարչինը լավացնում է արյան շրջանառությունը՝ մաշկին առողջ փայլ տալով:

Խառնեք մեկ բաժին մեղր և 1 բաժին դարչին, մածուկ պատրաստեք: Քսեք ուգրիների վրա, ծածկեք բամբակի շերտով: Թողեք 5 րոպե: Լվացեք նախ տաք, ապա սառը ջրով:

Վարսակի ալյուր
Վարսակը նուրբ և բնական թեփազատող միջոց է: Մածուկ պատրաստեք վարսակի ալյուրով և ջրով, քսեք դեմքին: Թողեք 15 րոպե կամ մինչև լրիվ չորանա: Լվացեք տաք ջրով։

Կարող եք օգտագործել նաև 1 թ/գ մեղրի, 4 լոլիկի հյութի և բավականաչափ վարսակի ալյուրի խառնուրդ, որ մածուկ ստացվի: Որպես սկրաբ օգտագործեք: 10 րոպե անց մաքրեք տաք ջրով:

3 թ/գ յոգուրտով, 1 թ/գ կիտրոնի հյութով և 2 թ/գ վարսակի ալյուրով մածուկը քսեք դեմքին, թողեք որոշ ժամանակ: Լվացեք:

Просмотров: 549 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar