1:48 PM Լոլիկը չի կարելի պահել սառնարանում. գիտնականներ | |
Ամերիկացի և ֆրանսիացի մի խումբ գիտնականներ համոզված են, որ լոլիկը սառնարանում չի կարելի պահել: Նրանք գտնում են, որ այս բանջարեղենը կորցնում է ոչ միայն իր համն ու հոտը, այլև օգտակար հատկությունները՝ այն պահից, երբ հայտնվում է սառնարանում: Այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ են տալիս պոմիդորը պահել խոհանոցի սառը անկյուններից մեկում: Լոլիկի հատկություններն ուսումնասիրած այս գիտնականները իրենց եզրակացությունը հիմնավորում են այսպես. պոմիդորի բաղադրության մեջ մի շարք ֆերմենտներ են մտնում, որոնց փոխներգործության արդյունքում էլ այս բանջարեղենը ձեռք է բերում իրեն հատուկ հոտն ու համը: Բայց երբ լոլիկը հայտնվում է սառնարանում, այս ֆերմենտները դադարում են ներգործել իրար վրա, և լոլիկի միջուկը փափկում է, կեղևը՝ թուլանում, իսկ օգտակար հատկությունները պարզապես վերանում են: Գիտնականների խումբը ուսումնասիրել է նաև կարտոֆիլի և սոխի հատկությունները, և խորհուրդ է տալիս բանջարեղենի այս տեսակները ևս սառնարանում չպահել:
http://life.panorama.am/hy/news/2017/08/10/tomatoes/643052 | |
|
Всего комментариев: 0 | |