Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Август » 26 » Տարիներ շարունակ, զինված ուժերում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով, սպաների եւ զինվորների միջեւ մի տեսակ անջրպետ էր ձեւավորվել
loading...
2:53 PM
Տարիներ շարունակ, զինված ուժերում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով, սպաների եւ զինվորների միջեւ մի տեսակ անջրպետ էր ձեւավորվել
Տարիներ շարունակ, զինված ուժերում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով, սպաների եւ զինվորների միջեւ մի տեսակ անջրպետ էր ձեւավորվել: Վերջին տարիներին, ու հատկապես անցած տարվա ապրիլին, երբ բազմաթիվ սպաներ մարտերի ժամանակ զինվորներից առաջ ու նրանց կողքին եղան, այդ անջրպետը կարծես սկսեց կոտրվել: Այս օրերին, մեդիայի եւ հանրության ուշադրության կենտրում են ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները, որոնք ծառայության են անցնելու հիմնականում առաջնագծում: Ամեն երիտասարդ չէ, որ կթողնի քաղաքացիական կյանքը ու շատ ցածր աշխատավարձով կյանքը կնվիրաբերի ոչ թե ուղղակի զինվորական, այլ գրեթե պատերազմական ծառայությանը: Ամեն երիտասարդ չէ, որ իր հարազատ քաղաքի լույսերը, սրճարանների, փաբերի աղմուկը, գյուղի լռությունն ու մաքուր օդը կփոխարինի դիրքերի փոշու, լիցքավորվող զենքի ձայնի եւ շակալների գիշերային ոռնոցի հետ: Մի տեսակ բարդ ընտրությունն են կատարել տղաները: Մեծ կամք պետք է ունենալ նման ընտրություն կատարելու համար:
Просмотров: 169 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar