Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Август » 27 » Կանանց մոտ կրծքի ցավերի առաջացման 7 հիմնական պատճառ
loading...
4:17 PM
Կանանց մոտ կրծքի ցավերի առաջացման 7 հիմնական պատճառ

Կանանց մոտ կրծքի ցավերի առաջացման 7 հիմնական պատճառ

Ձեզ ենք ներկայացնում 7 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել կրծքերի ցավերը:  

1.    Դաշտանի հետևանքով տեղի ունեցած հորմոնալ փոփոխություններ   Դաշտանային ցիկլը ուղղակիորեն կապված է սեռական հորմոնների փոփոխությունների հետ: Ցիկլի տարբեր օրերին կինը կարող է նկատել, որ իր կուրծքը դարձել չափազանց ցավոտ կամ զգայուն: Այդ ընթացքում նվազում է արյան մեջ էստրոգենի մակարդակը, ինչի հետևանքով էլ առաջանում են ցավոտ զգացողություններ: Բացի այդ, հորմոնների բալանսի խանգարմանը կարող են հանգցնել նաև սթրեսները:  

2.    Կրծքի կոշտացում   Կրծքում կոշտացումներ նկատելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել, քանի որ նման ախտանշանները հիմնականում կապված են լինում հեղուկով լցված կիստաների հետ, այլ ոչ թե քաղցկեղի: Սակայն ամեն դեպքում բուժզննումը պարտադիր է:  

3.    Կրծքի կառուցվածքը   Կիստաները, կրծքի վնասվածքները, վիրահատական միջամտությունները և նմանատիպ այլ գործոնները նույնպես կարող են դառնալ կրծքի ցավերի պատճառ: Սովորաբար նման ցավերն առաջանում են կրծքագեղձերի վերևում եղած մկաններում: Բացի այդ, մեծ կուրծք ունեցող կանայք կարող են տառապել նաև մեջքի, պարանոցի և ուսերի ցավերով:  

4.    Սխալ ներքնազգեստ   Չափազանց նեղ կամ չափազանց ազատ ներքնազգեստը նույնպես կարող է դառնալ տհաճ զգացողությունների պատճառ, ուստի ներքնազգեստի ընտրությանը հարկավոր է մի փոքր շատ ժամանակ հատկացնել՝ նման խնդիրներից խուսափելու համար:  

5.    Դեղորայք   Հակաբեղմնավորիչները և հորմոնալ դեղամիջոցները նույնպես կարող են տհաճ զգացողություններ առաջացնել: Դրանց բաղադրության մեջ կա էստրոգեն ու պրոգեստերոն, որոնք խախտում են հորմոնների գործունեությունը, ինչն էլ հանգեցնում է կրծքի ցավերի: Բացի այդ, կրծքի ցավերի պատճառ կարող են դառնալ նաև հակադեպրեսանտները:  

6.    Օրգանիզմում ճարպաթթուների պակաս ու թթվային բալանսի խանգարում   Ճարպաթթուների պակասն ուժեղացնում է գեղձի հյուսվածքների զգայունությունը և խթանում է կրծքի ցավեր բնական ցիկլային փոփոխությունների ժամանակ:

  7.    Մարզումներ   Ուժային վարժություններով զբաղվելու դեպքում կուրծքը կարող է ցավել, եթե մկանները լավ ֆիքսված չեն:  Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ մարաթոնի մասնակից յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ նկատվում են կրծքի ցավեր: Տհաճ զգացողություններից խուսափելու համար հարկավոր է ընտրել համապատասխան ներքնաշոր:   Նյութի աղբյուրը՝ gogetnews.info 

Просмотров: 462 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar