Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ լույս աշխարհ է գալիս այծ՝ մարդուն համապատասխան տարօրինակ դեմքով:
Արտասովոր այծ-մուտանտը իր արտաքինով բառացիորեն սարսափի է հասցրել հնդկական գյուղին, այնուհետև նաև ողջ համացանցին:
Լուսանկարներն ու տեսանյութն առաջին անգամ հայտնվել են համացանցում հուլիսի սկզբին՝ հրապարակվելով ֆեյսբուքում Samiraa Aissa անունով օգտատիրոջ կողմից: Հրապարակումը ավելի քանի 60 մլն դիտում է հավաքել:
Լուսանկարում և տեսանյութում հստակ երևում է, որ այծի դեմքի հետ ինչ-որ բան այն չէ: Դրա քիթը դեպի ներս է ուղղված, իսկ շրթունքներն ու դունչը՝ դեպի դուրս: Այս հատկանիշներով այծի դեմքը նմանվում է մարդու դեմքի:
Տեսնյութը դիտեք հետևյալ հղմամբ:
Այծը մորթի չունի, նրա մաշկն ամբողջապես հարթ է՝ կրկին նման մարդու մաշկին: Այս արտասովոր հատկությունները, ամենայն հավանականությամբ, գենետիկ մուտացիայի կամ հազվադեպ հանդիպող հիվանդության արդյունք է հանդիսանում:
Ինչպես նշեցինք՝ սա առաջին դեպքը չէ, երբ կենդանին այսպիսի մուտացիաներով է ծնվում: Երեք տարի առաջ արգենտինացի ֆերմերները հանդիպեցին այսպիսի մի այծի, որը մահացած էր ծնվել:
Հնդկական գյուղի բնակիչները կարծում են, որ արարածը այծի և մարդու խաչասերման արդյունք է՝ հիշելով իրենց հնագույն սնահավատությունները սատանա-հիբրիդների վերաբերյալ: