Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Август » 28 » Օրվա բաղադրատոմսը. աղցան Կեսար
loading...
12:22 PM
Օրվա բաղադրատոմսը. աղցան Կեսար

Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս - 200գր
  • լոլիկ չերրի - 100գր կամ 1 հատ սովորական լոլիկ
  • պանիր պարմեզան - 50գր
  • հազարի թերթեր - 1 կապ
  • հաց սպիտակ - 1/2 հատ բատոն
  • սխտոր - 1 պճեղ
  • ձիթայուղ
  • աղ
  • պղպեղ սև
  • Սոուսի համար՝
  • ձվի դեղնուց - 2 հատ
  • ձիթայուղ - 100մլ
  • հյութ կիտրոնի - 3ճ/գդ
  • սխտոր - 1-2 պճեղ
  • մանանեխ - 1-2թ/գդ
  • աղ

Պատրաստման եղանակ

  1. 2ճ/գդ ձիթայուղի մեջ լցնել կտրատված 1 պճեղ սխտորը, ապա թողնել այդպես 30 րոպե, որից հետո հանել սխտորի կտորները:
    Բատոնի շերտերից առանձնացնել կողքերի չոր մասը, ապա կտրատել խորանարդիկներով: Լցնել ջեռոցի տապակի վրա, ապա վրան ցանել սխտորի համով ձիթայուղը և խառնել:
    axcan-cezar-3
  2. Տեղափոխել տապակը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20-40 րոպեով մինչև չորահացերի կարմրավուն երանգի ստանալը:
    axcan-cezar-4
  3. Սոուսը պատրաստելու համար ձուն խաշել, թողնել սառչի և առանձնացնել դեղնուցները սպիտակուցից:
    Սխտորի ճզմիչով անցկացնել դեղնուցները, սխտորը և լցնել առանձին ամանի մեջ: Ավելացնել նաև մանանեխը, կիտրոնի հյութը, 1 փոքրիկ պտղունց աղը և լավ խառնել:
    axcan-cezar-5
  4. Մաս առ մաս ավելացնել ձիթայուղը և խառնել ստացված զանգվածը: Սոուսը միանգամից միատարր չի կարող ստացվել, ուստի թողեք այն միառժամանակ մնա սենյակային ջերմաստիճանում լուծվելու:
    axcan-cezar-6
  5. Հավի կրծքամիսը կտրել մեջտեղից, համեմել աղով, պղպեղով և տապակել ձիթայուղով պատված թավայի մեջ:
    axcan-cezar-7
  6. Սոուսը գդալով լավ խառնել մինչև նրա միատարր դառնալը:
    axcan-cezar-8
  7. Մեծ ափսեի վրա շարել հազարի թերթերը, վրան տեղադրել հավի ձողիկներով կտրատված միսը, չորահացը, ապա խոշոր քերիչով անցկացրած պարմեզանը:
    axcan-cezar-9
  8. Աղցանի վրա շաղ տալ սոուսը և շարել կտրատված լոլիկները:
    axcan-cezar-10

Ի դեպ, Կեսար աղցան պատրաստելու 150-ից ավել բաղադրատոմս կա:

Ներկայացված հավի մսով և պիկանտ սոուսով տարբերակը փորձելուց հետո պատրաստեք նաև հայտնի աղցանի մյուս տեսակները:

——

Մի փոքր պատմություն

Կեսար աղցանն առաջացել է Հյուսիսային Ամերիկայում` “չոր”, հակաալկոհոլային օրենքի տարիներին: Այդ ժամանակներում տղամարդիկ հաճախ մեկնում էին հարևան երկրներ` պարզապես ոգելից ըմպելիքներ ճաշակելու համար, իսկ նույն երկրների գինետներն ու գարեջրատները մեծ գումարներ էին վաստակում մաքսանենգ խմիչքի վաճառքից:

Նմանատիպ մի գինետուն էլ կար ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին: Այն պատկանում էր իտալացի Կեսար Կարդինիին: Այդ ռեստորանում մի անգամ անկախության օրը մեծ քանակությամբ հաճախորդներ կային և շուտով մթերքը սկսեց չբավականացնել խորտիկներ պատրաստելու համար:

Այդ ժամանակ Կեսարը խառնեց այն ամենն,ինչ մնացել էր, և, ինչպես կռահեցիք, ստեղծեք նշանավոր աղցանը: Հյուրերին այն շատ դուր եկավ: Ասում են` նրանց մեջ կային նաև այն ժամանակի հայտնի մարդիկ:

և այսպես, Կեսար Աղցանը շատ սիրվեց բոլորի կողմից, իսկ համեստ գինետունը դարձավ ամենահայտնի ռեստորաններից մեկը:

Ի դեպ, Կեսար աղցանի դասական տարբերակում միս չի օգտագործվում:

Просмотров: 181 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar