12:47 PM Տորթ «Էսկիմո». զարմացրեք հյուրերին | |
Բաղադրիչներ Խմորի համար 1. Ալյուր – 1 բաժակ Կրեմի համար 1. Տաք կաթ – 1 բաժակ Ջնարակի համար 1. Շաքարավազ – 2 ճ/գ Պատրաստման եղանակը 1. Առանձնացնել ձվերի սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները լավ հարել: 2. Դեղնուցները խառնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչև սպիտակելը: 3. Ավելացնել 1/2 թ/գ սոդան, 10 ճ/գ սառը ջուրը, վանիլինը, 2 ճ/գ կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը: 4. Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնել 1 բաժակ ալյուրը: 5. Կաղապարը պատել կարագով, լցնել խմորը, հարթեցնել: 6. Մոտ 30-40 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: 7. Կրեմ. թասի մեջ խառնել 2 ձուն, 1 բաժակ շաքարավազը և 3 ճ/գ ալյուրը, լավ հարել, ավելացնել 1 բաժակ տաք կաթը, խառնել և դնել ցածր կրակի վրա: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման, թողնել 1 րոպե և վերցնել կրակից: Լրիվ սառեցնել: Հարել փափուկ կարագը վանիլինի հետ: Անընդհատ հարելով՝ գդալ-գդալ ավելացնել եփած, սառած զանգվածը: 8. Ջնարակ. շաքարավազը խառնել կակաոյի և թթվասերի հետ: Դնել կրակին և անընդհատ խառնելով՝ եփել մինչև եռալը: Վերցնել կրակից և ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի փայլուն, հարթ զանգված, սառեցնել: 9. Սառած խմորի շերտը պատել ամբողջ կրեմով, ուղղել և դնել սառնարանը մոտ 30 րոպե: 10. Հանել սառնարանից, վրան լցնել ամբողջ ջնարակը, նորից հարթեցնել և նորից դնել սառնարանը: | |
|
Всего комментариев: 0 | |