Главная » 2017 Август 29 » Ինքնասպանություն գործած զինծառայողը եզդի էր. 20 օր էր՝ սկսել էր ծառայությունը
loading...
3:38 PM Ինքնասպանություն գործած զինծառայողը եզդի էր. 20 օր էր՝ սկսել էր ծառայությունը | |
168.am-ը գրում է. «Հետաքննություն է գնում, ու դեռ ոչ մի ինֆորմացիա չկա»,- կայքի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Հացիկ համայնքի ղեկավար Կարեն Ներսիսյանը՝ խոսելով օգոստոսի 14-ին իրենց գյուղում տեղի ունեցած զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին: Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանին գտել են կախված: Հացիկի գյուղապետը կայքի հետ զրույցում ասել է, որ Աբասը նոր էր գնացել բանակ, 20 օր էր, ինչ նա ծառայում էր, ազգությամբ եզդի էր. «Աբասն ուներ քույր, եղբայր, հայր, մայր, պապ ու տատ: Նորմալ, գյուղում ապրող ընտանիք են, իրենց աշխատանքով ապրող ընտանիք»:
| |
|
loading...
Всего комментариев: 0 | |