Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Август » 30 » Ահա, թե ինչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ բոբիկ եք քայլում․ սա իմանալուց հետո օրական 20 րոպե այդպես կքայլեք
loading...
7:26 PM
Ահա, թե ինչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ բոբիկ եք քայլում․ սա իմանալուց հետո օրական 20 րոպե այդպես կքայլեք

Լուսանկարում աջից վերևում դուք տեսնում եք դիմային արյան շրջանառության բարելավում բոբիկ քայլելուց 20 րոպե անց: Մուգ կապույտը արյան շրջանառության ցածր մակարդակն է, մուգ կարմիրը՝ բարձր մակարդակը: Ներկայացնում ենք հողի հետ բոբիկ շփման առավելությունները:

Որոշ մարդիկ հատուկ գրաունդինգ են անում, այսինքն բոբիկ կանգնում են հողի վրա՝ փորձելով հզոր բացասական էներգիա ստանալ հողից: Հակաօքսիդանտ հատկություններով օժտված էլեկտրոնների այդ հոսքը ոչնչացում է ազատ ռադիկալները:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրաունդինգը միանգամայն կարող է բուժել տարբեր քրոնիկ հիվանդություններ՝ սթրես, վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում, ցավեր, անքնություն, առիթմիա, արյան մակարդելություն, սիրտ-անոթային հիվանդություններ և այլն:

Հետազոտողների կարծիքով՝ գրաունդինգը նույն ազդեցությունն է թողնում, ինչ մաքուր օդում զբոսնելը, արևային լոգանքը, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը:

Լեհ նյարդավիրաբույժները բացահայտել են, որ մեզի և արյան խտությունը ցածր է նրանց մոտ, ովքեր վարժություններ կատարելիս «հողանցում» են անում՝ պղնձե լարերով միացված են հողին: Այդ երևույթը կանխում է երիկամների սպիտակուցների անկումը և նպաստում է մեզի արտազատմանը, արագացնում է սպիտակուցների փոխանակումը, ինչը դրական է ազդում օրգանիզմի ազոտային հավասարակշռության վրա:

Կալիֆոռնիայի համալսարանը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ գրաունդինգը բարելավում է դիմային հատվածի արյան հոսքը, նվազեցնում է արյան խտությունը, որը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հիմնական պատճառն է:

Եվս մի հետազոտության համաձայն՝ գրաունդինգը էնդոկրին և նյարդային համակարգի հիմնական կարգավորիչն է:

Գիտնականների կարծիքով՝ հողի էլեկտրոնները շրջապատում են վնասված հատվածերը և դանդաղեցնում կամ կանխում հյուսվածքների քայքայումը: Դրանք կարող են պայքարել նաև դանդաղընթաց բորբոքումների դեմ: Գարունդինգը կարող է հակածերացման էֆեկտ ունենալ:

Просмотров: 749 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar