2:13 PM Ամուր ամուսնության համար հարկավոր է ընտրել ցածրահասակ տղամարդկանց | |
Բարձրահասակ տղամարդիկ կարող են ամուսնանալ վաղ, սակայն նրանց ամուսնությունը չի լինի այնքան երկարակյաց, որքան ցածրահասակներինը: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականներն իրենց նոր հետազոտությունների արդյունքում: Պարզվել է, որ ցածրահասակ տղմարդկանց շրջանում ամուսնալուծությունների թիվը էապես փոքր է, քան միջահասակ կամ բարձրահասակների մոտ: Նրանք նաև ավելի հաճախ ամուսնանում են ավելի երիտասարդ կանանց հետ և վաստակում են ավելի շատ, քան իրենց կողակիցները: «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կարճահասակ տղամարդիկ իրենց ցածր հասակը փոխհատուցում են բարձր աշխատավարձով, այն դեպքում, երբ բարձրահասակներն իրենց հասակն ավելի շատ օգտագործում են կանանց գայթակղելու համար»,-ասում են հետազոտության հեղինակներ, Նյու Յորքի համալսարանի աշխատակիցներ Էբիգեյլ Վայցմանը և Դալթոն Քոնլին: Այդ հետևությանը գիտնականները հանգել են ուսումնասիրելով ամերիկացի ընտանիքների եկամուտների դինամիկան` 1968 թվականից սկսած: Նոր հետազոտությամբ հեղինակները հաստատել են, որ ամուսնու հասակը բավականին մեծ ազդեցություն ունի ընտանեկան հարաբերությունների վրա: Մասնավորապես այն կապված է աշխատանքի ներընտանեկան բաժանման և եկամուտների հետ: Ընդ որում, տնային գործերին ավելի հաճույքով մասնակցում են բարձրահասակ տղամարդիկ: Հասակից է կախված նաև այն, թե ինչպես է տղամարդն իրեն զուգընկեր ընտրում: Ըստ հետազոտողների` ցածրահասակ տղամարդիկ ամուսնանում են այնպիսի կանանց հետ, ովքեր ունեն հավասար հասակ կամ ավելի բարձրահասակ են: Բարձրահասակ տղամարդիկ հազվադեպ են իրենց հավասար հասակ ունեցողների հետ ամուսնանում, էլ չենք խոսում` ավելի բարձրահասակների մասին: Աղբյուր` LADYNEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |