Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Сентябрь » 7 » Որդուն մանկապարտեզից վերցնելով՝ մայրը ցանկացավ լողացնել փոքրիկին. երբ նա տղայի հագից հանեց շապիկը, գունատվեց
loading...
5:08 PM
Որդուն մանկապարտեզից վերցնելով՝ մայրը ցանկացավ լողացնել փոքրիկին. երբ նա տղայի հագից հանեց շապիկը, գունատվեց
 

Վերջերս համացանցը պայթեցրեց շվեդուհի Ջաննիկայի վրդովված փոստը: Մանկապարտեզում նրա որդու հետ տեղի ունեցածը սարսափեցրեց մարդկանց: 

Երիտասարդ մայրը հիշում է, որ այդ օրն, ինչպես սովորաբար, գնաց մեկուկես տարեկան որդուն մանկապարտեզից տուն տանելու: Ճանապարհին նա 4 դաստիարակի հանդիպեց: Նրանցից ոչ մեկը չասաց, թե երեխայի հետ ինչ էր տեղի ունեցել: Դառը ճշմարտությունը բացահայտվեց միայն, երբ մայրը որոշեց լողացնել փոքրիկին:

   

Երբ Ջաննիկան հանեց որդու շապիկը, տեսավ, որ երեխայի գործնականում ամբողջ մեջքը կծելու չորացող հետքերով էր ծածկված:

Մոր խոսքով՝ նախկինում իր երեխայի հետ այդ մանկապարտեզում արդեն տհաճություն տեղի ունեցել էր: Սարսափելի դեպքից մեկ շաբաթ առաջ երեխան շատ անհաջող ընկել էր և կոտրել էր երկու ատամները: Եթե այդ օրը Ջաննիկան հավատաց դաստիարակների բացատրություններին, այդ անգամ կնոջ վրդովմունքը սահման չուներ:

Տղայի մեջքին ծնողները կծելու 15 հետք հայտնաբերեցին: Դրանցից որոշներն այնքան խորն էին, որ արնահոսում էին նույնիսկ տանը: Դաստիարակներն ինչպես էին աչքաթող արել այդ տեսարանը, հայտնի չէ: Ջաննիկայի երեխան հասակակիցների հարձակման ժամանակ հաստատ բարձրաձայն բղավել էր: Երևում է՝ մանկավարժներն անտեսել էին հարձակումը:

Просмотров: 1002 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar