5:54 PM Ուշադրություն`16 տարին լրացած արական սեռի անձանց | |
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները: Նույն օրենքի համաձայն` կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին: ՀՀ կառավարության թիվ 657–Ն որոշման համաձայն սահմանված է. Տեղական ինքնակառավարման մարմիններում և ուսումնական հաստատություններում զինապարտների գրանցամատյանի գրառումների հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը կազմվում են հաջորդ տարվա ընթացքում 16 տարին լրացող նախազորակոչիկների ցուցակներ, որոնք ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ուղարկվում են իրենց գտնվելու վայրի տարածքային զինկոմիսարիատ: Նախազորակոչիկների ցուցակում գրառվում են զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, օրը, ամիսը և տարեթիվը, եթե հաշվառված չէ, սակայն բնակվում է համայնքում` փաստացի բնակության վայրի հասցեն, ուսման վայրը: Նախազորակոչիկների ցուցակը հաստատվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կամ ուսումնական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով: Նախազորակոչիկների ցուցակում լրացվում են սույն կետում նշված տվյալները` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կամ ուսումնական հաստատության կողմից, իսկ տարածքային զինկոմիսարիատում լրացվում են զինկոմիսարիատի` կցագրման ենթակա անձանց ամփոփացուցակի հերթական համարն ու զինապարտի մասին լրացուցիչ տվյալները: Զինապարտների գրանցամատյանի գրառումների փոփոխությունների վերաբերյալ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, իսկ բնակության վայրի հաշվառման կամ հաշվառումից հանվելու, աշխատանքից կամ ուսումնական հաստատությունից ազատվելու մասին տեղեկատվությունը` ոչ ուշ, քան դրանց կատարման օրվանից 7-օրյա ժամկետում ներկայացվում է համապատասխան տարածքային զինկոմիսարիատ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ iravaban.net կայքում Նյութի աղբյուրը` Yelaket.am | |
|
Всего комментариев: 0 | |