4:39 PM Ահա, թե ինչ է նշանակում, երբ ձեր աչքերը սկսում են «թրթռալ» | |
![]() Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է աչքի թրթռոցը, քանի որ իրականում բոլորս մեր կյանքում գոնե մեկ անգամ բախվել ենք այդ խնդրին։ Աչքի թրթռոցը տեղի է ունենում անսպասելի։ Հնարավոր է այդ ժամանակ դուք դիտում եք հեռուստացույց, կարդում գիրք կամ պարզապես ինչ-որ բան պատրաստում, երբ հանկարծ զգում եք, որ ձեր աչքը թրթռում է։ Այն, ինչը դուք զգում եք, համարվում է մկանային սպազմ կամ նյարդային թռիչք ձեր աչքի շուրջ։ Աչքի թրթռոցը վտանգավոր չէ առողջության համար, սակայն այն կարող է ցույց տալ որոշ լուրջ խնդիրներ առողջության հետ։ Բացի այդ՝ այն կարող է լինել բավականին նյարդայնացնող։ Գիտությունը սահմանում է աչքի թրթռոցը ինչպես «կրկնվող, անվերահսկելի թարթոց կամ կոպի սպազմ, որպես կանոն, վերևի կոպ»։ Դա աչքի մկանի սպազմ է, որը կարող է ազդել մեկ կամ 2 աչքերի վրա և տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, հազվադեպ հնարավոր է նաև մի քանի օր, մինչև ինքուրույն անցնելը։ Ինչի՞ մասին է ահազանգում աչքերի թրթռոցը։ Մյուս կողմից՝ կան դեպքեր, երբ աչքի թրթռոցն (ցնցումը) առաջացնում է որոշ նյարդաբանական խանգարումների պատճառով, ինչպիսիք են բլեֆարոսպազմը (անկանոն թարթում կամ սպազմ) կամ ամիոթրոֆիկ կողային սկլերոզ։ Բլեֆարոսպազմը, որն ավելի հատկանշական է կանանց, քան տղամարդկանց, սովորաբար զարգանում է միջին տարիքում մինչև հասունություն։ Եթե ձեզ մոտ առաջացել են հետևյալ նախանշաններից, ապա առանց հապաղելու դիմեք ակնաբույժին։ Եթե ձեր մոտ կան հետևյալ խնդիրները, ապա ակնաբույժին այցելելուց հետո հնարավոր է ձեզ ուղարկեն նյարդաբանի կամ այլ մասնագետի մոտ։ | |
|
Всего комментариев: 0 | |