9:50 PM Խառնեք այս երեք բաղադրիչներն ու ազատվեք դեմքի անցանկալի մազերից | |
Այտերի, ճակատի և պարանոցի հատվածի նույնիսկ մանր մազերը կարող են խելագարության հասցնել կանանց, հատկապես, երբ հորմոնների ազդեցությամբ ժամանակի ընթացքում դրանք մգանում են: Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական մի միջոց, որը կօգնի տան պայմաններում ազատվել անցանկալի մազերից: Սա ավելի լավ է, քան քիմիական միջոցները: Ձեզանից պահանջվում է միայն կես ճ/գ կոկոսի յուղ, 3ճ/գ ցորենի ալյուր և մի փոքր ջուր: Նախ՝ դեմքը մաքրեք, ապա դեմքի այն հատվածներին, որտեղ անցանկալի մազեր կան, կոկոսի յուղ քսեք և մերսող շարժումներով տրորեք: Հետո տարայի մեջ ալյուրն ու ջուրը խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք, անմիջապես ստացված զանգվածը քսեք դեմքի մազոտ հատվածներին: Սպասեք, մինչև ամբողջովին չորանա, մոտավորապես 10 րոպե կպահանջվի: Ապա կրկին տրորեք դեմքը և մաքրեք: Եթե մաշկը կարմրի, մի անհանգստացեք, շուտով կանցնի: Լվացեք և մաքրեք դեմքը տոնիկով, ապա սնուցող քսուք քսեք: 4 շաբաթ շարունակ կրկնեք գործողությունը՝ շաբաթը 2 անգամ: | |
|
Всего комментариев: 0 | |