Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Сентябрь » 29 » Մեկ ամսում երկար, առողջ ու խիտ թարթիչներ ունենալու 7 եղանակ
loading...
2:28 PM
Մեկ ամսում երկար, առողջ ու խիտ թարթիչներ ունենալու 7 եղանակ

 

Չէի՞ք ուզի, որ Ձեր թարթիչները միշտ լինեին երկար, առողջ ու խիտ, և թարթչաներկ օգտագործելն ամենևին էլ պարտադիր չլիներ։ Շատ հաճախ կանայք դժգոհում են բարակ, կարճ ու վնասված թարթիչներ ունենալուց, բայց մենք լավ նորություն ունենք։ Դուք կարող եք ընդամենը մեկ ամսում հիանալի տեսք հաղորդել Ձեր թարթիչներին։ Ահա, թե ինչպես։

1. Թողեք՝ Ձեր թարթիչները հանգստանան։ Բնավ պետք չէ ամեն օր դրանք պատել թարթչաներկի հաստ շերտով։ Շատ հաճախ Դուք մի քանի օր չեք դիմահարդարվում, որպեսզի թողնեք՝ մաշկը շնչի, բայց, միևնույն է, շարունակում եք քսել թարթչաներկ։ Սա, միանշանակ, սխալ է։

2. Լավ լվացեք թարթիչները։ Երբեք մի գնացեք քնելու՝ առանց մաքրելու թարթչաներկը, քանի որ բարձի հետ շփվելիս դրանք կարող են ջարդվել։ Այնպես որ, ամեն օր քնելուց առաջ մի մոռացեք լավ լվանալ թարթիչները։

3. Թարթիչները երկարացնելու հիանալի տարբերակ է շաբաթը մի քանի անգամ դրանք յուղերով մերսելը։ Պարզապես վերցրեք ձիթապտղի կամ կոկոսի յուղ ու մաքուր մատներով 5 րոպե քսեք դրանք կոպերին ու թարթիչներին։ Սա լավացնում է շրջանառությունն ու նպաստում թարթիչների աճին։ Բացի այդ՝ յուղը խոնավեցնում է թարթիչները՝ դրանց ավելի պայծառ ու առողջ տեսք հաղորդելով։

4. Թարթիչները խոնավացնելու մեկ այլ հիանալի տարբերակ է ալեո վերան։ Դուք կարող եք գնել օրգանիկ ալոե վերա գել կամ էլ եթե ալոե ունեք տանը, պոկեք մի տերև, քամեք հյութն ու քսեք թարթիչներին։ Թողեք այն գիշերվա ընթացքում ու լվացեք առավոտյան։ Սա հիանալի ձև է՝ թարթիչներն ամրացնելու։

5. Ձվի դիմակները նույնպես թարթիչներն ամրացնելու հիանալի եղանակ են։ Պարզապես խառնեք մի ձուն մի թեյի գդալ գլիցերինի հետ ու մի քանի րոպե թողեք թարթիչներին։ Մի ամիս շաբաթական 3 անգամ այս դիմակն օգտագործելը կտա ցանկալի ու ակնհայտ արդյունք։

6. Կանաչ թեյն օգտագործում են մազերն ամրացնող շատ շամպուններում ու մազաթափությունը բուժող միջոցներում։ Այն լի է վիտամիններով ու հակաօքսիդանտներով, որոնք շատ լավ են թե՛ մազերի, թե՛ թարթիչների համար։ Այնպես որ, պատրաստեք շատ թունդ կանաչ թեյ, այնուհետև բամբակի օգնությամբ քսեք այն թարթիչներին։ Սա պետք է անել առավոտյան ու երեկոյան։

7. Շատ մարդիկ չեն գիտակցում սննդի կարևորությունը ամբողջ մարմնի ու, հետևաբար, թարթիչների համար։ Այսպիսով՝ փորձեք օգտագործել առողջ սնունդ։ Համոզվեք, որ Ձեր սննդակարգը հարուստ է լավ պրոտեիններով՝ ամուր մազերի ու թարթիչների համար։ Շատ ձուկ, ձու, մրգեր ու բանջարեղեն կերեք։

Просмотров: 920 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar