Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Октябрь » 10 » Պիցցա առանց խմորի
loading...
5:55 PM
Պիցցա առանց խմորի

Ingredients

  • Շերտի համար՝
  • հավի փափկամիս - 500 գր
  • ձու - 1 հատ
  • աղ - ըստ ճաշակի
  • պղպեղ սև - ըստ ճաշակի
  • կանաչի - ըստ ճաշակի
  • Միջուկի համար՝
  • տաքդեղ - 0.5 հատ (կանաչ)
  • տաքդեղ դեղին - 0.5 հատ
  • տաքդեղ կարմիր - 0.5 հատ
  • պանիր հոլանդական - 100 գր
  • կաթնաշոռ - 150 գր
  • սպանախ - 1 բուռ
  • սոխ կանաչ - մի քանի ճյուղ
  • Սոուսի համար՝
  • լոլիկ - 400 մլ
  • շաքարավազ - 1/2 թ/գդ
  • ռեհան - 1/2 թ/գդ (չորացրած)
  • աղ - 1/2 թ/գդ
  • սխտոր - 2 պճեղ

Instructions

  1. Պատրաստում ենք շերտը: Հավի փափկամիսը բլենդերում մանրացնում ենք և խառնում ձվի, աղի, սև պղպեղի ու կանաչիի հետ: Հավասար շերտով տարածում ենք յուղաթղթի վրա (եթե զանգվածը ձեռքերին է կպչում, ապա ձեռքերը սառը ջրով թրջում ենք, այնուհետև տարածում), դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 18-20 րոպե թխում:
    Շերտը պետք է թեթևակի չորանա:
    pizza-aranc-xmori-1
  2. Պատրաստում ենք սոուսը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք և մոտ 10-15 րոպե անընդհատ խառնելով թույլ կրակի վրա եփում՝ մինչև ավելորդ ջուրը դուրս գա և սոուսը թանձրանա:
    pizza-aranc-xmori-2
  3. Պատրաստում ենք միջուկը: Շերտը ջեռոցից հանում ենք, վրան սոուս քսում և միջուկը շարում վրան: Կրկին դնում ենք ջեռոցը և մոտ 15 րոպե եփում մինչև պատրաստ լինի:
    pizza-aranc-xmori-3
  4. Բարի ախորժակ:
    pizza-aranc-xmori-5

Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ պիցցա , որը շատ ավելի օգտակար է և սննդարար :

Просмотров: 115 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar