Մարդիկ հաճախ մեծագույն ուշադրությամբ խնամում ենդեմքը, մարմինը, ձեռքերը՝ մոռանալով ևս մեկ անհրաժեշտ մարմնի մասի մասին, որոնք թերևս ամենաշատն ունեն խնամքի կարիք: Ոտքերի հետ կապված խնդիրներ շատերի մոտ է հանդիպում՝ երիտասարդ տղաներից ու աղջիկներից մինչև ծերունիներ:
Հիմնական խնդիրներից կարել է առանձնացնել.
- Տհաճ հոտ( ընդ որում ոչ շոգ եղանակին, երբ ոտքերն ավելի շատ են քրտնում, այլ սովորական պայմաններում)
- Սունկ
- Կոշտացած մաշկ
- Ճաք
- Կոշտուկներ
Հավանաբար ընթերցողներից յուրաքանչյուրն այս շարքում իրեն ծանոթ մի խնդիր գտավ: Իսկ դուք ինչ եք անում, որպեսզի խուսափեք նմանատիպ խնդիրներից
Շատերը կանոնավոր խնամում են ոտքերի մաշկը: Սակայն խնամքի համար նախատեսված միջոցները ոչ միշտ են արդարացնում սպասելիքները: Բարեբախտաբար գոյություն ունի մի ժողովրդական միջոց, որը թույլ կտա վերջ տալ այդ խնդրին:
Ինչ է հարկավոր
- Կիտրոնի հյութ
- Ասպիրին
Ինչպես օգտագործել
- Ոտքերը դնում ենք տաք ջրի մեջ և լվանում ցանկացած միջոցով:
- Մանրակրկիտ ձևով մաքրում ենք այն ամենը ինչ հնարավոր է մաքրել:
- Ասպիրինի հաբը վերածում ենք փոշու՝ճզմելով գդալների կամ այլ միջոցով, խառնում ենք ստացված փոշին կիտրոնի հյութին այնպես, որ ստանանք մածուկանման զանգված:
- Եթե զանգվածը ստացվել է չոր, իսկ ձեռքի տակ կիտրոնի հյութ, ապա կարող եք ավելացնել 1-2 թ/գ ջուր:.
- Վերցնում ենք ոչ մեծ քանակության մածուկ և բարակ շերտով քսում ոտքերի ամենավնասված մասերին:
- Սպասում ենք մոտ 30 րոպե:
- Լվանում ենք տաք ջրի տակ:
- Եվս մեկ անգամ ոտքերը մաքրում ենք խոզանակով կամ ոտքերը մաքրող քարով:
- Ապա նորից պարզաջրում ոտքերը:
Պրոցցեդուրայի ավարտից հետո ոտքերին քսում ենք որևէ խոնավացնող կրեմ: Առհասարակ խոնավացնող կրեմ խորհուրդ ենք տալիս օգտագործել ոչ միայն այս պրոցեդուրայից հետո, այլ միշտ: Ոտքերի հետ կապված խնդիրների մեծ մասը ծագում է հատկապես չորությունից:
Ասպիրինն ու կիտրոնի հյութը կարելի է օգտագործել կանոնավոր, շաբաթական 2-3 անգամ:
Ինչպես է այն ազդում
Շատերը կարող են անվստահորեն վերաբերել այս միջոցին՝ չպատկերացնելով, թե ինչում է կայանում ասպիրինի օգտակարությունը:
Ամեն դեպքում այս հաբերն օգտագործում են տնային կոսմետոլոգիայում:
Ասպիրինն իր բաղադրության շնորհիվ օգտագործվում է նաև տարատեսակ կրեմների և մաշկը մաքրող միջոցների բաղադրության մեջ:
Արտաքին կիրառման դեպքում այս դեղամիջոցը նվազեցնում է բորբոքումները և խթանում արյան շրջանառությանը