Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Октябрь » 16 » Որոնք են երեխաների մոտ ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
loading...
1:41 PM
Որոնք են երեխաների մոտ ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները


 

Ռևմատոիդ արթրիտը երեխաների մոտ առաջանում է իմունաբորբոքային գործընթացների հետևանքով և որպես կանոն ախտահարում է ծայրամասային հոդերը: Այս խնդիրն ավելի հաճախ առաջանում է աղջիկ երեխաների մոտ:

 

Հիվանդության սկզբի մասին վկայող ախտանշանները կարող են լինել ինչպես սուր, այնպես էլ ենթասուր:

 

Սուր սկզբի դեպքում որպես կանոն նկատվում է բարձր ջերմություն (մինչև 39° С), հոդացավեր, մեկ կամ մի քանի հոդի այտուցվածություն: Բացի այդ, բնորոշ ախտանշան է նաև առավոտյան հոդերի շարժունության վատացումը, սակայն այս խնդիրն օրվա ընթացքում թուլանում է:

 

Այս հիվանդությունը սովորաբար ախտահարում է խոշոր հոդերը, սակայն երբեմն ախտահարվում են նաև ավելի մանր հոդերը և անգամ ողնաշարի պարանոցային հատվածի հոդերը: Անկախ ախտահարման հատվածից՝ նկատվում են սուր ցավեր, իսկ որոշ դեպքերում նաև ախտահարված հոդի շուրջը գտնվող մաշկային հյուսվածքների գերարյունալեցում: Մարմնի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, իսկ մաշկային հյուսվածքները պատվում են ալերգիկ ցանով: Բացի այդ, ավշային հանգույցները, լյարդն ու փայծաղը կարող են մեծանալ: Կարող է հայտնաբերվել անեմիա, լեյկոցիտոզ, էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում և այլ տհաճ դրսևորումներ:

 

Հիվանդության սուր սկիզբը հատուկ է արթրիտի առավել լուրջ տեսակներին: Նման դեպքերում հիվանդությունը կարող է կրկնվել և բարդություններ առաջացնել: Արթրիտի այս տեսակը հաճախ նկատվում է նախադպրոցական տարիքի երեխաների մոտ, սակայն չի բացառվում, որ այն կառաջանա նաև դեռահասների մոտ:

 

Հիվանդության ենթասուր շրջանին բնորոշ են ոչ այդքան վառ արտահայտված ախտանշանները: Հիվանդությունը սկսվում է մեկ հոդի ախտահարումից, ի հայտ է գալիս ուռածություն և խանգարվում է հոդի աշխատանքը: Երբեմն անգամ ցավոտ զգացողություններ չեն նկատվում:

 

Կարող է փոխվել երեխայի քայլվածքը, իսկ մինչև 2 տարեկան փոքրիկները կարող են առհասարակ դադարել քայլել: Այս դեպքում նույնպես կարող է նկատվել առավոտյան հոդի շարժունության վատացում, ինչը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ:

Հիվանդության ընթացքում երկար ժամանակ կարող է ախտահարված լինել միայն մեկ հոդը, ինչը կոչվում է ռևմատոիդ մոնոարթրիտ: Նախադպրոցական տարիքի աղջիկների մոտ արթրիտի այդ տեսակը կարող է ուղեկցվել մանկական ռևմատոիդ ուվեիտով, որի դեպքում վնասվում է աչքի թաղանթը, վատանում է տեսողությունը, իսկ երբեմն երեխան մինչև 6 ամիսով զրկվում է տեսողությունից:

 

Հարկ է նշել, որ հիվանդության ենթասուր շրջանը նույնպես կարող է ուղեկցվել մի քանի հոդի ախտահարումով:

 

Հիվանդության բուժումը

 

Գոյություն ունի ռևմատոիդ արթրիտի բուժման մի քանի հիմնական մեթոդ.

 

·         հիմնական թերապիա, որի դեպքում նշանակվում են իմունոդեպրեսանտներ, ոսկու աղեր և այլ դեղամիջոցներ,

 

·         ֆիզիոթերապիա և գլյուկոկորտիկոստերոիդների ընդունում,

 

·         էքստրակորպորալ (արտամարմնային) դետոքսիկացիա:

 

Նյութի աղբյուրը՝ skalpil.ru

Просмотров: 194 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar