Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Октябрь » 29 » Ոտքերը գիշերային ժամերին ջղաձգվո՞ւմ են. կարդացեք սա
loading...
2:00 PM
Ոտքերը գիշերային ժամերին ջղաձգվո՞ւմ են. կարդացեք սա

Ոտքերը գիշերային ժամերին ջղաձգվո՞ւմ են. կարդացեք սա

 

Ոտքերի ջղաձգումներն ու մկանների սպազմը բավական ցավոտ են և կարող են լրջորեն ազդել կյանքի որակի վրա, հատկապես, եթե նկատվում են գիշերային ժամերին։ Մկանային ջղաձգումների դեպքում մարդիկ ուժեղ սպազմ են զգում և ցավ մկանների կրճատման պահին։ Դրանք երբեմն կապված են շարժումների հետ, իսկ երբեմն հայտնվում են առանց ակնհայտ պատճառի։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել մի խումբ պատճառներով, այդ թվում.

• դեհիդրադացիա
• հղիություն
• հիպոթիրեոզ
• ոտքերի մկանների հյուծում
• երկար ժամանակով նույն դիրքում մնալը՝ կանգնած կամ նստած
• սնուցման անբավարարություն
• դիաբետ
• ալկոհոլի և ծխախոտի չարաշահում
• դեղամիջոցներ։

Ջղաձգումները կանխարգելելու համար հարկավոր է պարբերաբար թուլացնել մկանները քնելուց առաջ կամ անշարժ հեծանվի վրա դրանք աշխատեցնել 10 րոպե։ Երբ մկանը թուլանա, կզգաք արդյունքը։ Սպորտային ըմպելիքների օգտագործումը ևս կարող է օգնել կանխարգելել խնդիրը։

Մեծ քանակով սուրճի, ալկոհոլի կամ գազավորված ըմպելիքի օգտագործումը կարող է ջրազրկել օրգանիզմը, մեծացնել ջղաձգումների հավանականությունը։ Եթե ջղաձգման հետևանքով արթնացել եք գիշերային ժամին, փորձեք ցավող հատվածը մերսել 10-15 րոպե։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Просмотров: 178 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar