5:01 PM «Զգոն եղիր նրա հետ, ով լռում է». Ճապոնական ասացվածքներ, որոնք դանակի սայրից էլ սուր են | |
Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր: Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից: Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են. Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ խորիմաստ ճապոնական ասացվածքներ, որոնք տիպիկ բնորոշում են վերջիններիս իմաստնությունը: 1. Պատճառն ու կպչուն լեյկոպլաստը կարելի է կպցնել որտեղ ուզես: 2. Հետդ քեֆ անելու գալիս են ուրիշները, իսկ վշտակցելու՝ հարազատ մարդիկ: 3. Ավելորդ իրն ավելորդ հոգս է: 4. Երբ սիրտդ հանգիստ է, հանգիստ է նաև քայլվածքդ: 5. Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույնները: 6. Շնորհակալ լինելուդ մասին հիշիր նույնքան երկար, որքան վիրավորված լինելուդ մասին ես հիշում: 7. Չկա մի դեպք, երբ մերկն ինչ-որ բան կորցնի: 8. Այնտեղ, ուր ուժն է ճիշտը, անզոր է իրավունքը: 9. Արա, ինչ կարող ես, իսկ մնացած հարցերում հույսդ դիր ճակատագրի վրա: 10. Անարդար ճանապարհով վաստակածն իր նպատակին չի ծառայում: 11. Հարցնելն անհարմար է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքում: 12. Ուղիղ մարդն ուղիղ բամբուկի պես՝ հազվադեպ է հանդիպում: 13. Քիչ է լինել այր և կին, պետք է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո դրանք այլ տեղ չփնտրես: 14. Աղետի պահին հույսդ դիր միայն քեզ վրա: 15. Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքին ու աչքերին: Երբ ձեռքն է ցավում, աչքերը լալիս են, իսկ երբ աչքերն են լալիս, ձեռքերը սրբում են արցունքները: 16. Պատահում է այնպես, որ տերևը ջրի տակ է անցնում, իսկ քարը լողում է: 17. Ավելի հեշտ է գտնել 10.000 զինվոր, քան մեկ գեներալ: 18. Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռվից կամ թղթե անձրևանոցի տակ: 19. Անգամ շատ երկար ձգվող ուղին սկսվում է մեկ քայլից: 20. Հաղթանակի հասնում է նա, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում: 21. Մտածելով՝ որոշիր, իսկ եթե արդեն որոշել ես՝ մի մտածիր: 22. Ճանապարհ գնալիս ուղեկից է պետք, իսկ կյանքում՝ ընկեր: 23. Հիմարից ավելի վտանգավոր թշնամի չկա: 24. Մի պահիր գնացողին, մի հեռացրու եկողին: 25. Ծովն այն պատճառով է մեծ, որ չի անտեսում նաև մանր գետակներին: 26. Քո սրտի տաճարը ճանաչում ես դարպասներից: 27. Վիշտը, պատռված զգեստի պես, պետք է տանը թողնել: 28. Անկողնում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում: 29. Մի վախեցիր փոքր-ինչ ճկվելուց. հետո ավելի ուղիղ կկանգնես: 30. Յոթ անգամ ընկիր, ութ անգամ կանգնիր: 31. Արևը ճիշտ ու սխալ չի ճանաչում: Այն փայլում է՝ առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ով գտնում է ինքն իրեն, նման է արևի: 32. Յոթ անգամ ստուգիր, մինչև մարդուն կկասկածես: 33. Ծիծաղող տանը երջանկությունն այցի է գալիս: 34. Ժպտացող դեմքին նետ չեն արձակում: 35. Ով ուրախ է ապրում, երկաթի միջով էլ կանցնի: 36. Աղեղի լավը լինելը կախված է այն քաշող ձեռքից: 37. Վատ վարպետի ձեռքի տակից երբեք կատարյալ անոթ դուրս չի գալիս: 38. Սառը թեյն ու սառը բրինձը մի կերպ կարող ես տանել, սակայն սառը հայացքն ու սառը խոսքն անտանելի են: 39. Եթե խնդիրը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ նրա համար անհանգստանալ, իսկ եթե այն արդեն լուծել հնարավոր չէ, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը: 40. Վատ մարդն աշխատում է արդարացնել իր գործած սխալը, իսկ լավը՝ ուղղել այն: 41. Ինքդ եղիր քո սրտի ուսուցիչը և թույլ մի տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը: 42. Երբ հասկը հասունանում է, հակում է գլուխը, իսկ երբ մարդն է հարստանում, գլուխը շատ վեր է բարձրանում: 43. Արագը նույն դանդաղն է, միայն թե՝ առանց ընդմիջումների: 44. Երբեմն մի ակնթարթը գանձից էլ թանկ է լինում: 45. Այսօրվա հիսունն ավելի լավ է, քան վաղվա հարյուրը: 46. Եթե կինն ուզենա, ժայռի միջով էլ կանցնի: 47. Լավ վաճառականը ողջ ապրանքը միանգամից չի ցուցադրում: 48. Զգոն եղիր նրա հետ, ով լռում է: 49. Մի շուն անիմաստ կհաչա, մյուսները դա լուրջ կընդունեն | |
|
Всего комментариев: 0 | |