5:02 PM 7 յուղոտ մթերք, որոնք օգտակար են նիհարելու համար | |
Mirkrasoty.life-ը գրում է, որ գոյություն ունեն օգտակար ճարպեր, որոնք կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը և ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ճարպն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում. այն պատասխանատու է աճի համար, պաշտպանում է ներքին օրգանները, օգնում է ավելի արագ յուրացնել մթերքը, և այլն։ Հավասարակշռված սննդակարգի դեպքում այն պետք է կազմի 30 տոկոսից ոչ պակաս։ Բայց մի շտապեք տապակած կարտոֆիլ ու ֆաստ-ֆուդ օգտագործել։ Ճարպերը դասակարգում են երկու խմբի. դրանց մի մասն օգտակար է օրգանիզմի համար, մյուս մասը՝ ոչ։ Մթերք, որն օգտակար ճարպեր է պարունակում Խոզի միս։ Միսը դրական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա։ Այն կալիում, երկաթ, հագեցած ճարպեր է պարունակում։ Ընդեղեն։ Այս մթերքն օգտագործվում է նաև սրտային անբավարարությունը կանխարգելելու նպատակով։ Ընդեղենի որոշ տեսակներ օգնում են զսպել ախորժակը, նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Պնդուկն օգնում է ավելի արագ յուրացնել երկաթը և ամրացնել ոսկորները։ Ընկույզն օրգանիզմն ապահովում է յոդով ու ֆոսֆորով։ Նուշը վիտամին E-ի աղբյուր է։ Բուսական յուղ։ 10 մլ ձիթապտղի յուղը 9 գրամ օգտակար ճարպ է պարունակում, իսկ կտավատի յուղը՝ 3 գրամ։ Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը։ 10 գրամ դառը շոկոլադը 1.2 գրամ օգտակար ճարպ է պարունակում։ Գետնանուշի յուղ։ Կարող է օգնել կանխարգելել երկրորդ տիպի դիաբետի և սրտի հիվանդությունների առաջացումը։ 5 գրամ գետնանուշի յուղը կապահովի 3.3 գրամ ճարպով։ Գառի միս։ Գառան միսը պրոտեին ու թթուներ է պարունակում, B12 վիտամին, սելեն և ցինկ։ Օգնում է պահպանել մաշկի ու մազերի առողջությունը։ Ավոկադո։ Ավոկադոն մոտ 30 վիտամին է պարունակում և հանքանյութեր։ Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը | |
|
Всего комментариев: 0 | |