5:08 PM Բաղադրիչներ, որոնք կօգնեն վերականգնել մազերը | |
Մազերի թափվելը բնական պրոցես է, որը պատահում է բոլորի հետ։ Հարկավոր չէ անհանգստանալ, եթե նկատում եք, որ օրվա ընթացքում մի քանի մազ թափվում է։ Օրվա ընթացքում փաստացի կարող ենք կորցնել 50-100 մազ։ Սակայն, եթե նկատում ենք, որ մազերի ծավալը նվազել է, և դրանք առավել ինտենսիվ են թափվում, հարկավոր չէ արհամարհել։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է կապված լինել բազմաթիվ գործոնների հետ, այդ թվում՝ գենետիկա, հիվանդություններ, ծննդաբերություն, դեղամիջոցների ընդունում, ոչ հավասարակշռված սնունդ, որը չի պարունակում անհրաժեշտ սննդարար նյութեր։ Մազաթափության առավել տարածված պատճառներն են.
Առաջարկվող միջոցը պատրաստվում է միայն բնական բաղադրիչների օգտագործմամբ։ Դրա պարբերական օգտագործումը կօգնի ամրացնել մազերը և դադարեցնել մազաթափությունը։ Գերչակի յուղ։ Այս բույսի յուղը հարուստ է ամինաթթվով, որը սնուցում է մազերի ֆոլիկուլները, կարգավորում pH-ի մակարդակը, կանխարգելում մազաթափությունը և թեփի առաջացումը։ Ձվի դեղնուց։ Ձվի դեղնուցը հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով, ճարպաթթուներով, որոնք ամրացնում են մազերը։ Ձվի դեղնուցը վիտամին E է պարունակում, որը նպաստում է մազերի աճին և խոնավեցնում դրանք։ Ձուն նաև լեցիտին է պարունակում, որը կանխարգելում է մազերի թուլությունը։ Մեղր։ Մեղրը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք փափկեցնում են մազերը, ամրացնում մազերի ֆոլիկուլները, նպաստում գլխամաշկի առողջության պահպանմանը։ Այն նաև նպաստում է մազերի աճին, պաշտպանում մազաթափությունից, խոնավեցնում մազերը։ Ինչպես պատրաստել բնական տոնիկ մազերի համար. բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը | |
|
Всего комментариев: 0 | |