5:10 PM Բրնձով դիետա. 3 շաբաթվա ընթացքում ազատվեք 7 կիլոգրամից | |
Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով դիետան մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի նվազեցմանը, սկսել է օգտագործվել նաև այդ նպատակով։ Միայն հիշեք, որ հարկավոր է սև բրինձ օգտագործել։ Ինչպես է հարկավոր սնվել Նախաճաշ։ Մեկ բաժակ բրինձը պատրաստեք ջրով՝ առանց աղի ու շաքարի։ Համը լավացնելու համար կարող եք մի փոքր կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ ավելացնել։ Ամբողջ դիետայի ընթացքում նախաճաշը մնում է նույնը։ Ընդմիջում։ Միրգ՝ ըստ ցանկության, բայց սահմանափակ քանակով։ Ճաշ՝ առաջին 7 օրերի ընթացքում։ 1 բաժակ բրինձ, 1 բաժակ լոբի, ոլոռ կամ ոսպ, մի կտոր սև հաց։ Ավելի շատ համեմունք, շատ քիչ աղ օգտագործեք։ Ընթրիք՝ առաջին 7 օրերի ընթացքում։ 1 բաժակ բրինձ և 150 գրամ անյուղ միս՝ հավի կամ հնդկահավի կրծքամիս կամ ձուկ։ Միսն օգտագործում ենք խաշած վիճակում՝ ավելացնելով մի փոքր կիտրոնի հյութ։ Ճաշ՝ երկրորդ 7 օրերի ընթացքում։ 1 բաժակ բրինձ և մի կտոր սև հաց։ Ընթրիք՝ երկրորդ 7 օրերի ընթացքում։ 1 բաժակ բրինձ և մի կտոր սև հաց։ Երրորդ շաբաթվա ընթացքում հարկավոր է հետևել նույն սննդակարգին, ինչ առաջին շաբաթվա ընթացքում։ Ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում կարող եք նաև կաթնամթերք օգտագործել։ Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը | |
|
Всего комментариев: 0 | |