4:09 PM Անհանգստացնում է մազաթափությո՞ւնը. 6 ամենաարդյունավետ միջոցները՝ խնդրից ազատվելու համար | |
Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը բավական տարածված խնդիր է, որն առաջանում է տարբեր գործոնների ազդեցությամբ։ Սննդարար նյութերի անբավարար քանակ, արտաքին գործոնների բացասական ազդեցություն, որոշակի հիվանդությունների առկայություն… խնդրի պատճառները կարող են տարբեր լինել։ Այս բնական միջոցները պարբերական օգտագործման դեպքում դրական ազդեցություն կունենան մազերի որակի վրա, կօգնեն դադարեցնել մազաթափությունը։ 1. Կոկոսի կաթ։ Կոկոսի կաթը բազմաթիվ ամինաթթուներ և անփոխարինելի ճարպաթթուներ է պարունակում, որոնք նպաստում են մազերի ամրացմանը, արագացնում հյուսվածքների վերականգնումը։ Ինչպես օգտագործել • Մեկ բաժակ կոկոսի կաթն ամբողջ երկարության քսեք մազերին։ 2. Ալոէ վերա։ Ալոէ վերան նյութեր է պարունակում, որոնք նպաստում են մազերի խոնավեցմանն ու վերականգնմանը, պայքարում մազաթափության դեմ։ Դրա պարբերական օգտագործումը նպաստում է մազածածկույթի թթվահիմնային հավասարակշռության վերականգնմանը։ Ինչպես օգտագործել • Բլենդերում մանրացրեք ալոէ վերան, որպեսզի խիտ հյութ ստանաք։ 3. Վիտամին E: Սա ևս դրական ազդեցություն է ունենում մազերի վրա։ Դրանում պարունակվող հակաօքսիդանտները հյուսվածքները պաշտպանում են ազատ ռադիկալներից, ինչն օգնում է կանխարգելել մազաթափությունը։ Վիտամին E-ն խթանում է արյան շրջանառությունը և լավացնում հյուսվածքների սնուցումը թթվածնով։ Ինչպես օգտագործել • Մեկ կամ երկու պարկուճ վիտամին E-ի պարունակությունը մերսող շարժումներով քսեք մազածածկույթին։ 4. Շամբալայի սերմեր։ Սրանք անփոխարինելի սննդարար նյութեր են պարունակում, որոնք հարկավոր են մազերի որակի լավացման համար։ Դրանցում պարունակվող պրոտեիններն ու ամինաթթուները բջիջներն ու հյուսվածքները պաշտպանում են արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից։ Բաղադրիչներ • 1 ճաշի գդալ շամբալայի սերմեր՝ 10 գրամ Ինչպես պատրաստել • Խառնեք երկու բաղադրիչները, քսեք մազերին։ 5. Ձիթապտղի յուղ։ Ձիթապտղի յուղն անհրաժեշտ ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նպաստում են մազերի առողջ աճին։ Դրա օգնությամբ մազաթափությունը դանդաղում է, մազերը ծավալ են ստանում, դառնում ավելի ամուր ու փայլուն։ Ինչպես օգտագործել • Մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, քսեք մազերին ամբողջ երկարությամբ։ 6. Ավոկադո։ Ավոկադոն հեշտ յուրացվող սպիտակուցներ ու ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգնում են ամրացնել մազերը։ Ինչպես օգտագործել • Տրորեք ավոկադոյի միջուկը, քսեք մազերին։ Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը | |
|
Всего комментариев: 0 | |