4:17 PM Բալզամ՝ մազերի անհավանական աճի համար | |
Steptohealth.ru-ն գրում է, որ մազերի աճը կարող են դանդաղեցնել մի խումբ գործոններ։ Մազերի աճն արագացնելու համար բազմաթիվ կոսմետիկ միջոցներ են վաճառվում, բայց դրանցից շատերը մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում։ Դրանց պարբերական օգտագործումը կարող է վնասել գլխամաշկը։ Կայքը բաղադրատոմս է առաջարկում, որը կօգնի ամրացնել մազարմատները և խթանել մազերի աճը։ • Բալզամը պարունակում է A և E վիտամիններ, որոնք հակաօքսիդանտներ են, վերականգնող հատկություն ունեն։ • Ֆիտոնուտրիետներ և անփոխարինելի ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարգավորում են գլխամաշկի pH-ը, վերականգնում խոնավության մակարդակը։ • Ամինաթթուներն ու հանքանյութերն ամրացնում են մազերը՝ նվազեցնելով մազաթափությունը։ • Մերսումն օգնում է լավացնել արյան շրջանառությունը։ • Առաջարկվող բալզամը հրաշալի միջոց է բոլոր նրանց համար, ում գլխամաշկը շատ չոր է։ Այս միջոցը կօգնի խոնավեցնել գլխամաշկը, պաշտպանել ագրեսիվ նյութերից ու վնասվածքներից։ • Բալզամի պատրաստման ժամանակ օգտագործվում է նաև գերչակի յուղ, որը հայտնի է մազերին ծավալ հաղորդելու, ինչպես նաև՝ թեփից ու մազաթափությունից ազատելու իր հատկություններով։ Բաղադրիչներ • ½ բաժակ շի յուղ՝ 100 գրամ Պատրաստման եղանակը • Շի յուղը տաքացրեք գոլորշու վրա։ Օգտագործման եղանակը • Թրջեք մազերը։ Բալզամը քսեք մազերին՝ արմատներից մինչև ծայրերը։ Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը | |
|
Всего комментариев: 0 | |