Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Ноябрь » 22 » Գիտնականները պարզել են սմարթֆոնի օգտագործման՝ հոգեկանի համար անվտանգ ժամանակը
loading...
3:22 PM
Գիտնականները պարզել են սմարթֆոնի օգտագործման՝ հոգեկանի համար անվտանգ ժամանակը

Գիտնականները պարզել են սմարթֆոնի օգտագործման՝ հոգեկանի համար անվտանգ ժամանակը

Դեռահասները, որոնք օրական հինգ ժամից ավելի սմարթֆոն են օգտագործում, ենթակա են ընկճախտով հիվանդանալու կամ ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու մեծ վտանգի: Ընդ որում՝ գաջեթների օգտագործման ժամանակից վատ տրամադրության կախվածությունն ավելի ցայտուն է արտահայտված աղջիկների մոտ:

Ամերիկացի գիտնականներն այս եզրակացությանն են հանգել 506 հազար 820 մարդկանց շրջանում անցկացված սոցհարցումների հիման վրա: Այդ մասին գրել է Clinical Psychological Science հանդեսը: Հետազոտողներն օգտագործել են Monitoring the Future-ի եւ Youth Risk Behavior Surveillance System-ի հարցումների տվյալները: Դրանց մասնակցել են ամերիկյան դպրոցների 13-ից մինչեւ 18 տարեկան աշակերտները:

Հարցումները հարցեր են ներառել այն մասին, թե երեխաները որքան հաճախ են զգում ընկճախտի ախտանիշերը, երբեւէ պլանավորել են արդյոք ինքնասպանության փորձ անել: Միաժամանակ դեռահասները պատմել են, թե իրենք օրական որքան ժամանակ են օգտագործում էլեկտրոնային սարքեր: Գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ ընկճախտի եւ սուիցիդային տրամադրությունների կտրուկ աճն սկսվել է 2010-ական թվականներին:

Ընկճախտի ախտանիշերի բարձր մակարդակի մասին 2015 թվականին 33 տոկոսով ավելի շատ մարդիկ են հայտնել, քան 2010 թվականին: Օրական հինգ ժամից ավելի սմարթֆոններ կամ պլանշետներ օգտագործող դեռահասների 48 տոկոսի մոտ հայտնաբերել են առնվազն մեկ նախանշան, որը կապված է սուիցիդային վարքագծի հետ: Գաջեթներից օրական մեկ ժամից պակաս օգտվողների թվում նման նախանշանների մասին հայտնել է միայն 28 տոկոսը:

Просмотров: 259 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar