6:07 PM Պատրաստեք դրանք մեկ անգամ և այլևս խանութից գնվածի կողմը չեք նայի. կոնֆետներ՝ առանց ոչ մի գրամ քիմիայի | |
Կոնֆետներ՝ չոր կաթից Բաղադրիչներ 1. Չոր կաթ – 250 գ Պատրաստման եղանակը 1. Նախ եփել օշարակ՝ ջրով և շաքարավազով: Երկար եփել պետք չէ, բավարար է եռալուց հետո եփել 5 րոպե: 2. Տաք օշարակի մեջ ավելացնել կարագը և թողնել մի քանի րոպե: Հետո լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: 3. Թասի մեջ խառնել կակաոն և չոր կաթը: 4. Կակաոյին և չոր կաթին ավելացնել օշարակը: Լավ խառնել: Այդ փուլում զանգվածին պետք է ավելացնել հիլ կամ այլ համեմունքներ (դարչին, վանիլին): Ամբողջ զանգվածը լավ խառնել և ուղարկել սառնարան 30-40 րոպե: 5. Դրանից հետո զանգվածից ձևավորել կոնֆետներ և թավալել կակաոյի մեջ: 6. Ցանկության դեպքում կոնֆետների մի մասը կարելի է պատել մանրացրած ընկույզով կամ կոկոսի քերուկով: 7. Տեղավորել կոնֆետները թասի մեջ և դնել սառնարանում: Այդ պայմաններում դրանք կպահպանվեն մինչև 5 օր: | |
|
Всего комментариев: 0 | |