12:41 PM Ըմպելիք, որը վերացնում է լյարդում կուտակված տոքսիները՝ մինչ դուք քնած եք | |
![]() Այս ըմպելիքը ունակ է նվազեցնել ստրեսը, տագնապները և օգնում է արագ քնել: Սակայն սրանով չի ավարտվում նրա հրաշալի արդյունավետությունը:
Մենք կբացահայտենք ձեզ համար մի բուժիչ ըմպելիքի բաղադրատոմս, որը կհանգստացնի ձեր միտքը, կթուլացնի մարմինը՝ ապահովելով ձեր մարմինը մի շարք սննդարար նյութերով: Առաջարկվող միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր: Քրքումինը համարվում է անհավանական օգտակար բույս, որն օգտագործում են հարյուրամյակներ ի վեր, և համարվում է ամենաօգտակար համեմունքներից մեկը: Այն արդյունավետորեն կանխում է բորբոքային պրոցեսները, այտուցվածությունը և ցավը: Այս համեմունքը կարող եք ավելացնել ցանկացած կերակրում, այն հասանելի է, ոչ թանկ և համեղ: Կոճապղպեղը ևս համարվում է անհավանական օգտակար համեմունք: Այն կանխում է քաղցկեղը, կարգավորում արյան ճնշումը, լավացնում մարսողությունը, վերացնում ցավն ու սրտխառնոցը, ինչպես նաև նպաստում արյան շրջանառությանը:
Կոկոսի յուղը պարունակում է օգտակար ճարպային թթուներ, որոնք կարգավորում են շաքարի մակարդակը արյան մեջ, պաշտպանում սիրտը, օգնում քաշի նվազմանը, ինչպես նաև ապահովում մարմնի և ուղեղի էներգիան: Կոկոսի յուղը ամրացնում է իմունային համակարգը, պայքարում բակտերիալ ինֆեկցիաների դեմ, ամրացնում ատամներն ու ոսկորները, հանգստացնում նյարդային համակարգը: Քրքումի, կոճապղպեղի, սև պղպեղի և կոկոսի յուղի կաթը ( հայտնի որպես «ոսկե կաթ») շատ համեղ, բուրավետ և օգտակար ըմպելիք է: Դուք կարող եք ավելացնել դրան նաև մեղր, եթե կցանկանաք: Ինչպես պատրաստել այս առողջարար ըմպելիքը: Պարզապես խառնեք իրար.
Զգուշացում. Կոլիտի և այլ աղիքային խնդիրների դեպքում չի կարելի օգտագործել սև պղպեղ:Պատրաստման եղանակը. Խառնեք կաթսայի մեջ բոլոր բաղադրիչները, բացի մեղրից: Տաքացրեք միջին ջերմության կրակի վրա, մինչև մակերեսին կնկատեք պղպջակներ: Ապա թուլացրեք կրակը և թողեք 5 րոպե շատ ցածր կրակի վրա: Սառեցրեք և ըստ ցանկության ավելացրեք մեղր: Եթե սիրում եք դարչին, ապա կարող եք այն ավելացնել ձեր ըմպելիքին: Այս հրաշալի ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել օրվա ընթացքում կամ քնելուց առաջ: | |
|
Всего комментариев: 0 | |