1:13 PM Գլխուղեղում արյան շրջանառության խանգարման ախտանշանները | |
Հիվանդությունը կարող է պայմանավորված լինել սթրեսային իրավիճակներով: Հիմնական ախտանշաններն են գլխացավերը, գլխապտույտները, ակնախնձորի ցավը, ականջներում լսվող աղմուկը, սրտխառնոցն ու փսխումը, ինչպես նաև ուշագնացությունն ու ապշահար վիճակը: Հազվադեպ կարող են նկատվել նաև ջղաձգումներ: Բացի այդ, հիվանդի մոտ կարող է նաև նկատվել դող ու բարձր ջերմություն, ինչպես նաև ծոծրակի մկանների լարվածություն:
Հիվանդության տեղայնացումից հետո գլխուղեղի մեծ կիսագնդերում կարող է խանգարվել արյան շրջանառությունը: Բացի այդ կարող է նաև խանգարվել զգայական գործառույթը՝ կապված այնպիսի զգացումների հետ, ինչպիսիք են վերջույթների կամ դեմքի թմրածությունը և ծակծկոցը:
Երկարավուն ուղեղի վնասվածքի դեպքում բնորոշ են գլխապտույտները, անկայուն քայլվածքը, հավասարակշռության կորուստը, վերջույթների թուլացումը և մի շարք այլ ախտանշաններ:
Այս հիվանդությունից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել, հետևել օրգանիզմի վիճակին և հաշվի առնել բոլոր փոփոխություններն ու ախտանշանները:
Նյութի աղբյուրը՝ trental.ru | |
|
Всего комментариев: 0 | |