7:29 PM Գիտնականները պարզել են, թե որոնք են սիրահարվածության հստակ նշանները | |
Անկախ տարիքից՝ իր սիրելի մարդու կողքին գտնվելիս մարդը վերածվում է երեխայի, որը սպասում է Սուրբ Ծննդյանն ու նվերվերին: Ժպիտը կարող է ծաղկել նրա դեմքին՝ պարզապես զուգընկերոջ մասին մտածելիս: Պատճառը ենթագիտակցությունն է, որը սիրելի էակի պատկերն է ստեղծում:
Գիտնականները նաև նշել են, որ ռոմանտիկ անձնաց կողմից հաճախ հիշատակվող «որովայնի թիթեռնիկները» իրականում լրիվ նորմալ երևույթ են: Բանը նրանում է, որ սիրահարվածությունը կարող է զգալիորեն ազդել աղեստամոքսային համակարգի օրգանների աշխատանքի վրա:
Բացի այդ, առաջանում է զուգընկերոջ հետ երկար տարիներ ծանոթ լինելու պատրանք: Սիրելիի մասին մտքերը ենթագիտակցաբար անընդհատ մարդու գլխում են եղել, սակայն նա վանել է դրանք, մինչև նրան իրականում հանդիպելը:
Առաջնահերթության համակարգում ընտրյալը, անշուշտ, առաջին տեղում է: Իրականում մարդը հարգանք է տածում սիրելիի հանդեպ: Կյանքում ընդհանուր արժեքներ ունեցող զուգընկերներ կարող են գոյություն ունենալ, սակայն դա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, ուստի տարբեր տեսակետներ ունենալու դեպքում հարգանքի զգացում ունենալը բնական երևույթ է:
Բացի այդ, սիրելիի կողքին գտնվելիս մարդն իրեն իսկապես պաշտպանված է զգում: Հոգեբանները վստահ են, որ այդ ժամանակ նաև հնարավոր է գտնել սեփական «ես»-ը, բարելավել բնավորության որոշ ոչ լավ գծեր կամ նույնիսկ ազատվել դրանցից:
Նաև սիրահարված մարդը փորձում է անել միայն այն, ինչը կերջանկացնել իր ընտրյալին: Նույնիսկ եթե նախկինում նման քայլերի դիմելու ցանկություն ընդհանրապես չի եղել, ապա սիրահարվելու դեպքում դա թվում է բացարձակապես նորմալ: | |
|
Всего комментариев: 0 | |