6:04 PM Մարդու գլխում օրական մոտ 70 000 միտք է ծագում. 20 հետաքրքիր ու զարմացնող փաստ ուղեղի մասին | |
1. Ուղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ, երբ մարդ քնած է լինում: 2. Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ: 3. Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ: 4. Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը: 5. Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ, երբ հիվանդը գտնվում է գիտակից վիճակում: 6. Հարավկորեացի Կիմ Ունգ Յոնգն ունեցել է երբևէ գրանցված ամենաբարձր IQ-ն՝ 210: Kim Ung-Yong of South Korea had the highest IQ ever recorded (210). 7. Ուղեղը մարդու ամենագեր օրգանն է. այն 60 տոկոս յուղ է պարունակում: 8. Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել՝ ցանկացած պահի: Այն կարող է ապահովել լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը: 9. Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավը կամ բուժել հիվանդությունը: 10. Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ: 11. Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է: Այն իր նախկին չափսը վերականգնում 6 ամսվա ընթացքում: 12. Երբ մարդը ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափն է ունենում, ինչ-որ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում: 13. Փորձագետները գնահատում են, որ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն ինֆորմացիա հիշել: 14. Մարդու ուղեղն ամենից շատ բջիջներ ունենում է երկու տարեկանում: 15. Մարդու ուղեղում ամեն վայրկյան 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում: 16. Ուղեղը կազմում է մարդու զանգվածի 2 տոկոսը, սակայն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան: 17. Մարդը կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ: 18. Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը: 19. Մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում: 20. Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը: Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը: | |
|
Всего комментариев: 0 | |