7:28 PM Արամ MP3-ին Շերլոկ Հոլմսի իր կերպարի և հեռուստաֆիլմի մասին | |
Այս օրերին Շերլոկ Հոլմսի կերպարն արդիական է: Համացանցում հաճախ կարող ենք հանդիպել Շերլոկի գլխարկով, կերպարով լուսանկարների:
Երգիչ Արամ Mp3-ին նույնպես Instagram-ում հրապարակել է Շերլոկ Հոլմսի կերպարով լուսանկար: Tert.am Life-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու կերպարի մասին մանրամասներ:
«Ֆոտոշարքն արվել էր Նոր տարվա նախաշեմին: Լուսանկարի հեղինակը Վահան Ստեփանյանն է: Այն արվել է նախագծի համար: Նրան նմանակել իսկապես դժվար է: Շատ եմ սիրում Շերլոկ Հոլմսի կերպարը: Կարծում եմ նման մարդ չկա, որ չսիրի Շերլոկի կերպարը»,- ասաց Արամը:
Հետաքրքրվեցինք, արդյոք նա հետևում է հեռուստասերիալի զարգացումներին, Արամը պատասխանեց. «Վերջին օրերին, զբաղված լինելու պատճառով, 4-րդ սեզոնը դեռ չեմ դիտել: Անցած տարի, երբ Նոր տարվան դուրս եկավ ամբողջական մի ֆիլմ, այդքան էլ հաջողված չէր մնացածի համեմատ: Դրա համար այդքան էլ ոգևորված չեմ, բայց դիտելու եմ»:
Խոսելով հեռուստասերիալի հաջողություններից՝ Արամը մի քանի դիտարկում արեց. « «Շերլոկ Հոլմս» հեռուստասերիալի քասթինգը հիանալի է արված, նորացված, արդի թեմաներ են արծարծված, որտեղ կա հեռախոս ինտերնետ և այլն: Բայց դրա հետ մեկտեղ պահելով կոնսերվատիվ անգլիական շունչը, որը կա իր հագուստի մեջ, իր տանը, Բեյքեր սթրիթում: Դինամիկա կա սերիալում, որը չկա ընդհանրապես սովետական հին տարբերակներում: Իսկապես 21-րդ դարի Շերլոկ Հոլմս է:»
Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները տրամադրել է Արամ MP3-ին | |
|
Всего комментариев: 0 | |