6:25 PM Դիմակներ՝ չոր, նուրբ և թառամած դեմքի համար | |
Դիմակը պետք է պատրասել այն օգտագործելուց անմիջապես առաջ: Դիմակը քսելուց հետո դեմքը պետք է դեմքը մնա անշարժ մինչև այն հանելը: Լավ արդյունք ստանալու համար դիմակները պետք է օգտագործել սիստեմատիկորեն՝ գոնե շաբաթը մեկ անգամ: Դեղնուցե դիմակ: Մեկ դեղնուցը և մեկ փոքր գդալ վարսակի ալյուրը խոռնել մինչև խյուս դառնալը, քսել դեմքին փափուկ խոզանակով: 15 րոպեից հետո չորացած դիմակը հանել տաք ջրով և դեմքը լվանալ սառը ջրով: Լանոլինե դիմակ: Ջրային բաղնիքում խառնեք 20 գ անջուր լանոլին և 10 գ ձիթապտղի յուղ: Անընդհատ խառնելով ավելացնել 40 գ ջուր, ուրում նախապես լուծված է 0,5 գ բորակ: Խառնուրդը հանել ջրային բաղնիքից և շարունակել խառնել այնքան ժամանակ, մինչև զանգվածը դառնա միատարր, սպիտակի և թանձրանա: Դիմակը դրվում է շաբաթը 1-2 անգամ 5-6 շաբաթ տևողությամբ: 2-3 ամիս հետո կուրսը պետք է կրկնել: Պատրաստեց Նոննա Բարսեղյանը |
|
|
Всего комментариев: 0 | |