6:26 PM Ինչպես ողջ դուրս գալ ընկնող վերելակից | |
Ցավոք, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ էքստրեմալ իրավիճակներից, սակայն ժամանակին և ճիշտ գործողությունները կարող են փրկել ձեր և ձեր մտերիմների կյանքը: Հիմա այն մասին, թե ինչ չի կարելի անել, եթե հայտնվել եք ընկնող վերելակի մեջ: Ոչ մի դեպքում չփորձեք թռչել վերելակից հարվածի պահին Առաջին հերթին ձեզ համար դժվար կլինի թռչելը՝ գտնվելով ազատ անկման վիճակում: Երկրորդ՝ թռիչքը կփոքրացնի անկման արագությունն այնքան, որքան արագ կլինի վերելակի անկումը, իսկ դա վատ նորություն է բոլոր նրանց համար, ովքեր պրոֆեսիոնալ բասկետբոլով չեն զբաղվում, այսինքն՝ մեծամասնության համար: Երրորդ՝ դուք չեք կարող կանխատեսել, թե մարմնի որ մասով վայրէջք կկատարեք և ինչ վնասվածքների դա կհանգեցնի: Ուղիղ մի կանգնեք Ուղիղ կանգնելը նույնպես լավագույն լուծումը չէ: Անկման դեպքում մեր ոտքերին ընկնում է մեր մարմնի զանգվածից 10 անգամ ավելի ծանրություն, իսկ դա լուրջ վնասվածքների կարող է հանգեցնել: Հարվածի պահին լավագույն դիրքը մեջքով վերելակի հատակին պառկելն է Այն պահին, երբ զգաք, որ վերելակը ցած է ընկնում, միանգամից մեջքով պառկած դիրք ընդունեք: Այս դիրքում հարվածի ուժը հավասարապես կտարածվի ողջ մարմնով: Եթե վերելակում մարդ շատ կա և պառկել չի հաջողվում, նստեք կամ ծալեք ծնկները Այս դեպքում անհրաժեշտ է նստել գետնին, այս դիրքում կմախքին ծանրաբեռնվածությունն ավելի քիչ կլինի, քան կանգնած դիրքում: Եթե վերելակի մեջ տեղը շատ ավելի փոքր է, պարզապես ծալեք ծնկները, դա նույնպես կօգնի նվազեցնել հարվածի ուժը: http://newsline.am/am/news/view/45359.html |
|
|
Всего комментариев: 0 | |