11:38 AM Հորոսկոպի որ նշանների ամուսնությունը կարող է մարդասպանության հանգեցնել | |
Կենդանակերպի տարբեր նշանները տարբեր բնավորություն ու սովորություններ ունեն։ Պատահում է, որ նրանք չեն համապատասխանում միմյանց և արդյունքում սարսափելի իրադարձություններ են կատարվում։
tv.ua-ն գրում է, որ կենդանակերպի որոշ նշաններ պարզապես չեն համապատասխանում միմյանց։ Նրանց համատեղ կյանքը կարող է դժողքի վերածվել, քանի որ այս նշանների հովանավոր մոլորակները տարբեր էներգիաներ ունեն։
Ահա, թե կենդանակերպի որ նշաններն ոչ մի դեպքում չպետք է միմյանց հետ ամուսնանան։
Կշեռք և Խեցգետին
Կշեռքները հաշվենկատ ու ինքնագոհ են, իսկ Խեցգետինները հանգիստ ու ընկերասեր։ Խեցգետինները շփվում են մարդկանց հետ, քանի որ ցանկանում են բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, ոչ ոքի չնեղացնել, իսկ Կշեռքները՝ քանի որ շահ ունեն։ Նրանք երբեք չեն կարող միասին լինել։
Ջրհոս և Ձկներ
Ձկները հորոսկոպի ամենաերազող ու զգացմունքային նշաններն են: Ջրհոսներն որոշ չափով նման են Ձկներին, սակայն նրանց տարբերությունն այն է, որ Ջրհոսները շատ բաց ու ազատ են։ Նրանք սիրում են աղմկոտ միջավայրում լինել, իսկ Ձկները դա տանել չեն կարողանում։ Այս պատճառով էլ նրանք երբեք չպետք է ամուսնանան։
Աղեղնավոր և Կարիճ
Աղեղնավորները ցանկանում են ազատ ապրել։ Նրանց անկախություն է անհրաժեշտ, իսկ Կարիճներն ուշադրության կենտրոնում լինելու անհագ ցանկություն ունեն։ Նրանք չեն կարող միասին լինել, քանի որ կխանգարեն միմյանց։
Երկվորյակ և Այծեղջյուր
Այս միությունն իրական աղետ է: Երկվորյակները սիրում են ուրախ ու զվարթ ապրել, սիրում են երկար զրույցներ ու ակտիվ ժամանց: Այծեղջյուրներն էլ չափազանց աշխատասեր են ու միշտ ժամանակ չունեն զվարճանալու համար: Այս պատճառով էլ նման զույգերն երկարատև հարաբերություններ չեն ունենում:
Առյուծ և Կույս
Առյուծներն եսասեր են, իսկ Կույսերն՝ անտարբեր։ Նրանք չեն կարող միասին լինել, քանի որ լրիվ տարբեր են։ Առյուծները չեն կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ Կույսերը չեն ցանկանում հրճվել նրանցով։ Առյուծներին այնպիսի մեկն է պետք, ով ամեն պահի կասի, որ նրանցից լավը չկա, իսկ Կույսերի համար միևնույնն է։
Ցուլ և Խոյ
Խոյերը շատ համառ են, իսկ Ցլերն անկանխատեսելի, այդ պատճառով էլ ծագած խնդիրները դժվար են լուծում ստանում: Ցլերը զիջող չեն, իսկ Խոյերն անհանդուրժող են, այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հաջողված զույգ կազմել: | |
|
Всего комментариев: 0 | |