2:56 PM 2 պարզ միջոց՝ քթի փակվածությունից ազատվելու համար | |
Քթի փակվածությունը ոչ մեկին էլ դուր չի գալիս, սակայն ցուրտ ձմռանը մարդիկ հաճախ են մրսում ու հիվանդանում: Մեծ մասամբ՝ առաջին մի քանի օրը մարդիկ պարզապես համբերում են: Ոմանք սկսում են հատուկ ցողացիրներ ու հակաայտույցային դեղամիջոցներ օգտագործել, սակայն սովորաբար դրանք շատ կարճ ժամանակով ազատում են հիվանդության ախտանշաններից, բայց չեն բուժում:
Բարեբախտաբար կա առնվազն երկու բնական, անվնաս ու հասանելի միջոց քթի փակվածությունից ազատվելու համար:
Առաջին միջոցը բավական պարզ է.
1. Հարկավոր է լեզվի ծայրը բարձրացնել քիմքի մոտ, մի քանի վայրկյան պահել, այնուհետև իջեցնել:
2. Անմիջապես դրանից հետո հարկավոր է մեկ մատով առնվազն 20 վայրկյան սեղմել ճակատի մեջտեղի հատվածը՝ հոնքերի միջև:
Երկրորդ մեթոդը կապված է շնչառությունը պահելու հետ.
1. Գլուխը դեպի հետ տանել, իսկ ձեռքերով սեղմել քիթն ու պահել շնչառությունը հնարավորինս երկար:
2. Առաջին շունչը հարկավոր է անել այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չի լինի դիմանալ: Այս պարզ մեթոդը կօգնի կրկին ազատ շնչել:
Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua
Հեղինակը՝ Կոնստանտին Շիյան | |
|
Всего комментариев: 0 | |