Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 21 » Կենդանակերպի այս 3 նշաններն ամենալավ խորհրդատուներն են
loading...
4:04 PM
Կենդանակերպի այս 3 նշաններն ամենալավ խորհրդատուներն են


 

Երբեմն, բոլորին էլ խորհուրդ է հարկավոր։ Մեզնից յուրաքանչյուրը փորձում է ճիշտ որոշումներ կայացնել, որոնք կօգնեն իրեն հետագա կյանքում։ Այդ որոշումները դժվար է միայնակ կայացնել և մենք դիմում ենք որևէ մեկի խորհրդին։

 

marketium.ru-ն գրում է, որ հաճախ մեկ ուրիշի կարծիքն ու հայացքը շատ կարևոր է, քանի որ կան շատ բաներ, որ մենք չենք կարող նկատել, իսկ մեր մտերիմները հեշտությամբ տեսնում են։ Այդ պատճառով էլ պետք է այնպիսի խորհրդատու ընտրել, ով միշտ օգտակար ու ճիշտ խորհուրդ կտա։ Այս դեպքում ևս կենդանակերպի նշանները մեծ նշանակություն ունեն։

 

Կան այնպիսի նշաններ, որոնք շատ լավ խորհրդատուներ են և երբեք վատ խորհուրդ չեն տա։ Հավանաբար, դուք ճանաչում եք նրանց։

 

Խոյ

 

 

 

 

Խոյերը միշտ գիտեն, թե ինչի մասին են խոսում։ Նրանք երբեք չեն խճճվում ու գիտեն, թե ինչպես օգնել ձեզ։ Նրանք խնդրի լուծման մի քանի տարբերակ են առաջարկում ու թույլ են տալիս ձեզ ընտրություն անել։ Նույնիսկ այն դեպքում, երբ դուք դժվարանում եք տարբերակներից մեկն ընտրել՝ նրանք կրկին ուղղություն են ցույց տալիս։

 

Խեցգետին

 

 

 

 

Խեցգետինները չեն կարողանում որոշումներ կայացնել։ Նրանք շատ դժվար են կողմնորոշվում և չեն հասկանում, թե ինչ անել։ Սակայն այս ամենը վերաբերվում է միայն իրենց օրինակին։ Այլ մարդկանց խորհուրդներ տալու հարցում նրանց հավասարը չկա։ Նրանք լավ են հասկանում իրականությունը  և կարողանում են օգտակար ու ճիշտ խորհուրդ տալ։

 

 

Առյուծ

 

 

 

 

Առյուծները լավ ծանոթ են սխալ որոշումների արդյունքներին։ Նրանք գիտեն, թե ինչ կպատահի, եթե սխալվեն և աշխատում են երբեք չսխալվել։ Նրանք գիտեն, թե ինչ է պետք անել ու երբ հարցնեք նրանց՝ մանրամասն կբացատրեն։ Մնում է միայն հետևել նրանց խորհրդին։

Просмотров: 1693 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar