8:37 PM Կենցաղային պարագաներ, որոնք կարող են վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառ դառնալ | |
Արևմտյան փորձագետ-հիգիենիստները պնդում են, որ վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են պայմանավորված լինել առաջին հայացքից անվնաս թվացող կենցաղային առարկաներով:
Մոտ 10 տարի առաջ լրատվամիջոցները սկսեցին գրել այն մասին, որ այդ ժամանակ շատ տարածված թեֆլոնապատ սպասքը վնասակար է վահանաձև գեղձի համար, քանի որ սպասքի մակերևույթը դյուրասահ դարձնող պերֆտորօկտանային թթուն ջերմության ազդեցության տակ հայտնվում էր սննդի մեջ և օրգանիզմի վրա ունենում տոքսիկ ու քաղցկեղածին ազդեցություն: Այն հատկապես վատ էր ազդում վահանաձև գեղձի վրա:
Այս նորությունից հետո թավաներ արտադրողները սկսեցի այլ նյութեր օգտագործել թաղանթների համար: Սակայն պարզվում է, որ այդ նույն վնասակար նյութը դեռևս օգտագործվում է այլ կենցաղային պարագաների արտադրության մեջ:
Ատամները մաքրելու համար նախատեսված հատուկ թելեր
Պարզվում է որոշ արտադրողները մինչև օրս օգտագործում են պերֆտորօկտանային թթվով միացություններ՝ ատամները մաքրելու թելերն ավելի դյուրասահ դարձնելու համար: Օրգանիզմը չվտանգելու համար հարկավոր է ընտրել այնպիսի թել, որը ոչ մի նյութով առհասարակ պատված չէ կամ պատված է բնական մեղրամոմով:
Անձրևանոցներ և անջրաթափանց հագուստի այլ պարագաներ
Այս վտանգավոր նյութի միացությունները ջուրը չկլանող հիանալի միջոց են, ուստի դրանք հաճախ օգտագործվում են անջրաթափանց հագուստ պատրաստելու համար: Դրանց վնասակար ազդեցությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ավելի դասական նյութերից պատրաստված իրեր (պոլիեսթեր, պոլիուրեթան, բրեզենտ և այլն)`առանց գերժամանակակից դյուրասահ ծածկույթների:
Շամպուն և լվացող միջոցներ
Այս միջոցները նույնպես կարող են վնասակար լինել, սակայն դրանց վրա սովորաբար միշտ նշված է լինում բաղադրությունը, ուստի պարզապես հարկավոր է խուսափել պերֆտորօկտանային թթու պարունակող միջոցներից:
Կահույք, գորգերի և հատակի ծածկույթներ
Եթե կահույքի կամ գորգի նկարագրության մեջ նշված է, որ դրանք վանում են փոշին ու նույնիսկ կեղտաբծերը, ապա կարելի է վստահորեն ասել, որ դրանք նույնպես պերֆտորօկտանային թթու են պարունակում: Հարկավոր է հատակը պատել բնական փայտից պատրաստված մանրահատակով, իսկ բազմոցը ծածկել հատուկ ծածկոցով և հաճախակի մաքրել փոշեկուլով:
Փոշի
Բազմաթիվ վնասակար բաղադրիչներ կարելի է գտնել նաև հասարակ փոշու մեջ: Սովորաբար բոլորին հետաքրքրում են, այսպես կոչված, փոշու տզերը, որոնց պատճառով ալերգիաներ ու ասթմա է առաջանում, սակայն պարզվում է՝ փոշին պարունակում է նաև մեծ քանակությամբ քիմիական նյութերը, որոնք խիստ վնասակար են առողջության համար: Այդ իսկ պատճառով հարկավոր է հաճախակի մաքրել փոշին: Ընդ որում՝ այդ ընթացքում հարկավոր է կրել հատուկ դիմակ: Բացի այդ, անհրաժեշտ է տանը օդը խոնավեցնող սարք տեղադրել և հաճախակի «խոնավ» մաքրություն անել:
Պատրաստի սնունդ տարրաների մեջ և պլաստիկից պատրաստված տարրաներ սննդի համար
Նման տարրաներից շատերը ներսից պատված են պերֆտորօկտանային թթու պարունակող նյութերով՝ որպեսզի ավելի երկար ծառայեն: Նման ծածկույթներ են օգտագործվում արագ սննդի առաքման համար նախատեսված տուփերի համար, քանի որ արագ սնունդը միշտ մեծ քանակությամբ յուղ է պարունակում, ուստի պետք չէ սնունդը պատվիրել, իսկ մթերքի պահպանման համար հարկավոր է օգտագործել ապակյա կամ էմալապատ տարրաներ:
Մեկանգամյա օգտագործման թղթյա սպասք
Պարզվում է, որ այն դյուրասահ ծածկույթը, որի շնորհիվ թղթյա սպասքը չի թրջվում, նույնպես շատ վտանգավոր է առողջության, հատկապես՝ վահանաձև գեղձի առողջության համար: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հասարակ սպասք, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում գնել փայլաթիթեղով պատված մեկանգամյա օգտագործման սպասք:
Նյութի աղբյուրը՝ nedug.ru | |
|
Всего комментариев: 0 | |