
Շատ երիտասարդ զույգեր ուզում են հնարավորինս շուտ պարզել իրենց ապագա փոքրիկի սեռը, մյուսներն էլ նաընտրում են անտեղյակ լինել մինչ երեխայի լույս աշխարհ գալը: Առհասարակ երեխայի սեռը նախապես իմանալը էականորեն ոչինչ չի փոխում, սակայն որոշ դեպքերում դա օգնում է ապագա մայրիկներին ու հայրիկներին ավելի ճիշտ նախապատրաստվել:
Սակայն որոշ զույգերի համար շատ դժվար է լինում հաշտվելը այն մտքի հետ, որ երեխան այն սեռի չէ, ինչ իրենք էին երազում: Օրինակ՝ համարվում է, որ տղամարդկանց մեծ մասը երազում է տղա երեխայի մասին, քանի որ որդին ժառանգ է, տոհմի շարունակողն ու հոր հպարտությունը: Որոշ տղամարդկանց համար դստեր ծնունդն իսկապես մեծ ցնցում է լինում, ուստի ժամանակին երեխայի սեռը պարզելը հնարավորություն է տալիս տղամարդկանց հաշտվել դուստր ունենալու մտքի հետ, նախապատրաստվել և բազմաթիվ դրական կողմեր գտնել:
Ի դեպ՝ գիտնականները վաղուց ու բազմիցս ապացուցել են, որ երեխայի սեռը կենսաբանորեն կախված է միայն տղամարդուց:
Ապագա երեխայի սեռը պարզելու ցանակությունը մարդկանց մեջ միշտ է եղել: Մինչ ուլտրաձայնային հետազոտության հայտնաբերումը ծնողները փորձում էին կանխագուշակել երեխայի սեռը հատուկ նշանների օգնությամբ: Օրինակ՝ մարդիկ ենթադրում էին, որ եթե կինը հղիության ընթացքում էլ ավելի է գեղեցկանում, ապա նա սպասում է տղա երեխայի, քանի որ աղջիկ երեխայի դեպքում նա իր գեղեցկությունը տալիս է դստերը: Ոմանք էլ կողմնորոշվում են իրենց նախասիրություններով: Օրինակ՝ տղա երեխայի դեպքում հղիներն ավելի շատ նախապատվությունը տալիս են մսային ուտեստներին, միչդեռ աղջկա դեպքում շատ միրգ ու բանջարեղեն են օգտագործում:
Մարդկանց կարծիքով՝ ապագա երեխայի սեռի մասին հուշում են նաև տոքսիկոզի առանձնահատկություններն ու փորի ձևը:
Շատերը նաև դիմում են տարբեր աղյուսակների ու սխեմաների օգնությանը: Հատկապես տարածված են չինական ու ճապոնական աղյուսակները և չնայած, որ բժիշկները խորհուրդ չեն տալիս հավատալ դրանց արժանահավատությանը, շատերն իրենց նախապատվությունը տալիս են հենց այս մեթոդներին:
Ի դեպ՝ ուլտրաձայնային հետազոտությունը նույնպես ոչ միշտ է տալիս ճիշտ պատասխան, քանի որ հետազոտության ժամանակ երեխան կարող է շրջվել՝ փորձելով թաքնվել:
Ինչու են ծնողները փորձում նախապես ճշտել երեխայի սեռը
1. Նախապես երեխայի սեռն իմանալով կարելի է խոսել դեռ չծնված երեխայի հետ և նրան անունով դիմել:
2. Բացի այդ, կարելի է նախապես ձևավորել երեխայի սենյակը և գնել համապատասխան գույների պարագաներ:
3. Առաջին երեխային ավելի հեշտ կլինի նախապատրաստել ընտանիքում սպասվող համալրմանը, եթե նախապես պարզ լինի՝ նա քույր է ունենալու, թե եղբայր:
Ինչ են մտածում ծնողները, որոնք չեն ցանկանում պարզել երեխայի սեռը
1. Անվան փոխարեն կարելի է օգտագործել փաղաքշական բառեր: Որոշ մասնագետների հավաստմամբ՝ դրանք նպաստում են մոր ու երեխայի մտերմացմանը:
2. Երեխայի ծնունդն անակնկալ կլինի ամբողջ ընտանիքի համար: Երբ երեխայի սեռը հայտնի չի լինում, նրա ծնունդն իսկապես սպասված է լինում:
3. Պետք չէ սահմանափակվել վարդագույն ու կապույտ գույներով: Կարելի է սենյակը ձևավորել կանաչ, նարնջագույն կամ որևէ այլ գեղեցիկ գույնով:
4. Մանուշակագույն հագուստը շատ ոճային ու գեղեցիկ է և համապատասխանում է և՛ տղային, և՛ աղջկան:
5. Բացի այդ, երեխայի հետ զրուցելիս մեծ է նրա սեռին ոչ բնորոշ բնավորության գծեր ձևավորելու հավանակությունը, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխան սկսում է ընկալել տեղեկատվությունը դեռ մոր արգանդում:
Այսպիսով՝ մայրիկը, որն իր կարծիքով աղջիկ երեխայի է սպասում, կարող է շատ նուրբ խոսել երեխայի հետ և իր ապագա որդուն այդպիսով դարձնել շատ նուրբ, պասիվ ու թուլակամ: Եվ հակառակ՝ աղջիկը կարող է շատ կոպիտ բնավորության տեր դառնալ, եթե ծնողները հղիության ընթացքում նրա հետ խոսեն՝ ինչպես ապագա ֆուտբոլիստի կամ զինվորականի հետ:
Նյութի աղբյուրը՝ podelkidetkam.ru
|