7:30 PM Ինչպես հարթեցնել մաշկը ձվով ու կիտրոնով դիմակի օգնությամբ | |
Մաշկը թարմացնելու, հարթեցնելու և դրան փայլ ու առողջ տեսք հաղորդելու համար հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչից պատրաստված մի դիմակ, որը կօգնի մի քանի տարով երիտասարդ տեսք ունենալ:
Կնճիռների առաջացման հիմնական պատճառները
Կնճիռների առաջացումը կապված է կոլագենի մանրաթելերի կորստի հետ, որը բնությամբ գենետիկորեն ծրագրավորված գործընթաց է: Սակայն դրա արագությունն ու սկիզբը մարդկանց մոտ տարբեր են լինում:
Կոլագենի կորուստն արագցնող գործոններն են.
· Ուլտրամանուշակագույն ճառագայթները,
· Քնի պակասը,
· Վատ սնունդը,
· Մաշկի չորացումն ու դրա հետ վատ վերաբերմունքը,
· Նստակյաց ապրելակերպն ու բացասական հույզերը:
Երտասարդացնող դիմակի համար հարկավոր է.
· 4 ձվի սպիտակուց,
· 1 կիտրոնի հյութ:
Բոլոր բաղադրիչները պատառաքաղով լավ հարել և անմիջապես քսել մաքուր մաշկին: Ցանկության դեպքում դիմակը կարելի է մի քանի շերտով քսել:
Թողնել դիմակը 15-20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Ձվի սպիտակուցը կօգնի կանխել բշտիկների ու վաղաժամ կնճիռների առաջացումն ու առողջ տեսք կհաղորդի:
Նյութի աղբյուրը՝ 1m-idea.ru | |
|
Всего комментариев: 0 | |