8:42 PM Ինչպես արդյունավետ կերպով բուժել հերպեսն ու ստոմատիտը սխտորի օգնությամբ | |
Հերպեսը վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շուրթերի մաշկն ու լորձաթաղանթը: Այն վարակիչ վիրուս է, որը կարող է հեշտությամբ փոխանցվել նույնիսկ հպման միջոցով:
Սխտորի բաղադրության մեջ կան ազոտային նյութեր, նատրիում, կալիում, սելեն, կալցիում, մագնեզիում, սիլիկաթթուներ, ֆոսֆորաթթու, ծծմբաթթու, C, D և B վիտամիններ, ֆիտոստերիններ, մզվածքային նյութեր ու եթերայուղեր: Բացի այդ, այն հարուստ է նաև ֆիտոնցիդներով, ինչպիսին ալիցինն է, որն առաջանում է բույսի մեխանիկական քայքայման հետևանքով (կտրատելու, քերելու, տրորելու և առհասարակ մանրացնելու հետևանքով):
Որոշ գիտնականների կարծիքով՝ ալիցինն օժտված է ուժեղ մանրէաստատիկ հատկությամբ, ինչն օգնում է ավելի արագ բուժել վարակները: Բացի այդ, սխտորն օգնում է նաև պայքարել սնկային հիվանդությունների դեմ:
Ինչպես ազատվել հերպեսից մեկ գիշերվա ընթացքում
Հարկավոր է մանր կտրատել սխտորի մի պճեղը և դնել այն հերպեսի կան ստոմատիտի վրա: Եթե հերպեսը շատ մեծ է, ապա հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան մի քանի անգամ: Թողնել սխտորը 10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Սխտորը կարող է մի փոքր այրել, սակայն դա վտանգավոր չէ: Շատ դեպքերում սխտորն անմիջապես ոչնչացնում է հերպեսը:
Նյութի աղբյուրը՝ instiks.com | |
|
Всего комментариев: 0 | |